Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/440

Այս էջը հաստատված է

տարրեր, որոնք առաջ են բերում այդ ամէնր և գործում որոշ նպատակով, որպէսզի խանգարեն հաղորդակցութեան միջոցները, արգելք հանդիսանան ռազմաճակատի պաշտպանութեան և որ այս բանում թէ՚ մահմետական ու հայ և թէ՚ ամբողջ Անդրկովկասի ազգաբնակչութիւնը այդ մութ ուժերի խաղերի գոհն է: Երևանի նահանգի արևելեան մասը, ուր ազգաբնակչութիւնը խառն է, արդէն համարեա մի անծանօթ երկիր է. յայտնի չէ, թէ ի՚նչ է կատարւում այնտեղ, ոչ ոք մի լուր չի ստանում և այնտեղ մուտք գործելը բոլորովին անհնարին է:

Միւս կողմից՝ հայ հասարակութեան վիճակը ծանր է այնտեղ: Նախ, ինչպէս ձեզ յայտնի է, այնտեղ կազմակերպւում են հայկական զօրամասեր, որոնք պէտք է ուղարկուէին ռազմաճակատ: Այդ զօրամասերը մի ամբողջ շաբաթ սպասեցին ուղարկելու օրին: Որոշ մասեր առաջ շարժուեցին՝ երկաթուղագծի վրայ գիծն ու պահեստները պահպանելու համար: Եւ ահա ստեղծուեց այնպիսի դրութիւն, որ անհնար էր ոչ ռազմաճակատ ուղարկել, ոչ էլ Շահթախտում, Դաւալուում և Նախիջևանում կանգնած զօրամասերին օգնութեան հասնել: Նրանք կտրուեցին իրարից և ոչ մի հնար չկար նրանց միջև կապ հաստատելու: Հայ զօրամասերը չէին կարոդ հանդուրժել որ շաբաթներով մնան նստած ու չկարողանան մեկնել ռազմաճակատ»:

Այդպիսով, «մութ ուժերը» Արարատեան Դաշտում ստեղծեցին մի դրութիւն, որով թուրքերը որևէ իշխանութիւն չէին ճանաչում, ոչ տեղական ոչ էլ կենտրոնական: Այդ «մութ ուժերի» ձեռքին կոյր գործիք էին ոչ միայն գաւառի թուրք ժողովրդի առաջնորդները, այլև’ կենտրոնում՝ Թիֆլիսում՝ Կոմիսարիատում և Սէյմում նստած այդ ժողովրդի ներկայացուցիչները, որոնք իրենց աղմկարար ելոյթներով մեղադրում էին հայերին՝ աչք գոցելով թուրք տարրերի աղաղակող հակապետական ու աւազակային ելոյթների վրայ:

Չմոռանանք, որ Երևանի Մահմետական Ազգային Խորհուրդը, որ շատ աւելի լաւ տեղեակ էր գաւառի անցուդարձին և որի մէջ նստած էին աւելի արդարամիտ մարդիկ, խոստովանում էր իր անզօրութիւնը՝ իր ցեղակիցների հակապետական ու աւազակային շարժումները զսպելու մէջ:

«Ես մտնում եմ հայ և մահմետական տեղական գործիչների դրութեան մէջ: Այնտեղ հրդեհն արդէն սկսուած է, իսկ մենք չենք տալիս ոչ մի օգնութիւն և ոչ մի միջոց՝ հանգցնելու համար այդ հրդեհը: Բայց, պատգամաւորներ Անդրկովկասի Սէյմի, մի’ խանգարէք նրանց, թոյլ տուէք, որ նրանք իրենց հանգցնեն հրդեհը․ մենք նրանց օգնել չենք կարող այժմ: Մենք չպետք է կորցնենք մեր պաղարիւրնութիւնը: Քաղաքական ղեկավար մարմինը այսպիսի ահաւոր վայրկեանում, երբ ամէնքս կանգնած ենք անդունդի եզրին, իրաւունք չունի կորցնելու հաւասարակշռութիւնը, իրաւունք չունի զբաղուելու միմիանց դէմ ամբաստանագրեր պատրաստելով: Մեզնից ամէն մէկը պատասխանատու է ո՛չ միայն իր համար, այլև