Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/46

Այս էջը հաստատված է

որպէս շրջուն պահակ՝ մեր վերոյիշեալ գիւղօրէից շրջանակը ամբողջապէս մաքրել, մեր գոյութիւնը ապահովել և այդպիսով ռուսական բանակին մեր շրջանի վերաբերեալ ստանձնած գործը մեր ձեռքով կատարել: Ասկէ զատ վերոյիշեալ գիւղերէն մօտաւորապէս 200 ընտանիք՝ հարս ու աղջիկ, կանայք արդէն շրջականերն ապաստանած քիւրդերի մէջ կը գտնւին, որոնց րոպէմ առաջ ազատագրման համար հաճէք անհրաժեշտօրէն պէտք եղածն տնօրինել: Եւ որպէսզի գործը աւելի կազմակերպւած և կատարեալ լինի, կը խնդրենք, որ նախ՝ Բերկրիի փոխան Գործոթ բազմամարդ գիւղը՝ որպէս յարմարագոյն կեդրոն ընդունելով, հոն կազմակերպւելիք գիւղական վարչական կազմը ևս անմիջապէս որոշէիք: Որպէսզի ներկայ աննօրմալ դրութեան մէջ հոն պատահած և պատահելիք խոշոր թիւրիմացութիւններին և անպատեհութիւններին իսպառ վերջ տրւի:

Հետևում են 40 ստորագրություններ

Մակագրություն. Տրուած է արդէն:

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 1 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N28

ԱԶԳԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա. ՄԱՆՈԻԿՅԱՆԻՆ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԹՆԵՂԵՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 մայիսի 1915թ.

Վանի կառավարիչ պ. Արամին

Կը խնդրէինք, որ բարեհաճէիք հրաման տալ ազգապատկան ոչխարներուն վրայ հսկողներուն, որպեսզի այնպէս կարգադրէին, որ այդ ոչխարներու կաթերը այս ու այն կողմ կթելով չտանէին: Իրենք կրնան յատուկ կթող կիներ ունենալ և մածուն պատրաստել: Ատոնց պատասխանատուն ո՛վ որ է, պէտք է յայտնի ըլլայ, որպեսզի մենք օրն օրին իրեն դիմելով հիւանդանոցէս պէտք եղած կաթ և մածուն ստանայինք: Մնացեալք ալ կրնայ ծախուել կամ տրուել ուրիշ զինւորներու:

Նաև կը խնդրէինք հադորդել մեզ նոր հայթայթիչ մարմնոյն անունները և պաշտօնատեղին, որպեսզի հիւանդանոցիս պէտքերուն համար անոնց դիմէինք, անշուշտ անոնց մեզ հայթայթածները, միս, իւղ, բրինձ և այլն, և այլն հիւանդանոցիս պիւտճէին պիտի վճարուին:

Հիւանդանոցիս նորինորոյ կազմութեան համար հետզհետե ծախքերը կը շատնան: Ուստի կը խնդրէի, որ բարեհաճէիք նորէն կարևոր գումար մը տրամադրելի ընել և ուղարկել հաւատարիմ անձի մը միջոցաւ: