Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/461

Այս էջը հաստատված է

Զօրավար Սիլիկեանը, որ կռիւներից առաջ Ազգային Խորհրդին տուած զեկուցումներով միշտ յուսահատւում էր, մի բան, որ Արամին վշտացնում - ցաւ էր պատճառում, ճակատամարտի օրերին ու այնուհետև Կարսի մասին էր մտածում:

Հայ ժողովուրդը Սարդարապատի տակ ապրեց հերոսական վայրկեաններ և կերտեց հայոց պատմութեան փառաւոր էջերից մէկը:

Ասացի, որ Արամը մշտական կապ էր պահում ճակատի հրամանատար զօրավար Սիլիկեանի հետ, որը գտնւում էր Վաղարշապատում: Թէև Երևանը շտաբի հետ կապուած էր հեռախօսով և հեռագրով, բայց և այնպէս Արամը գերադասում էր կենդանի կապը - կամ ինքն էր գնում Վաղարշապատ կամ նրա յանձնարարութեամբ Վարիչների Մարմնի անդամներից մէկն ու մէկը:

Յիշում եմ, Սարդարապատի օրերին Արամի ցանկութեամբ բժ Յ. Միքայէլեանր (Օվի) և ես գնացինք Վաղարշապատ:

Երևանից Վաղարշապատ թէև ընդամէնը 18 վերստ է, բայց մեր ինքնաշարժը այդ կարճ տարածութինը հազիւ երեք ժամում կտրեց: Ամբողջ ճանապարհը բռնուած էր գաղթականներով:

Ընդամէնը մի երկու օր առաջ էի եղել շտաբում (որը տեղաւորուած էր ճեմարանի շէնքում): Զօրավար Սիլիկեանի արտաքինի մէջ ոչ մի փոփոխութիւն: Խաղաղ ու հաւասարակշռուած մարդ էր, բնաւորութեամբ զուսպ: Ծանր վայրկեաններին տխրութեան մի թեթև քօղ էր գալիս խաղաղ դէմքին, իսկ յաղթութիւնների մասին խօսելիս՝ փոքրիկ ժպիտ էր խաղում երեսին:

Զօր. Սիլիկեանի հակառակ գնդապետ Վեքիլեանը, սպայակոյտի պետը, երեք-չորս օրուայ մէջ նկատելիօրէն փոխուել էր, նիհարել ու գունատուել. գիշեր ցերեկ աշխատանքի սեղանից ու քարտէզից չէր հեռանում:

Սիլիկեանը մանրամասն պատմեց գինուորական գործողութիւնների մասին: Զինուորների ցոյց տուած տոկունութիւնն ու քաջութիւնը գերազանցել էին իր բոլոր ակնկալութիւնները: Գիտենք արդէն, որ ընդհարումների նախօրեակին նա յոռետես էր: Իսկ այժմ թշնամին հայ զինուորների հարուածների տակ փախչում էր և ինքը դժուարութեամբ էր զսպում այդ զինուորներին:

«Բոլորը մտածում են Ալեքսանդրապոլի մասին», վերջացրեց խօսքը գօրավարը:

Այդտեղ գնդապետ Վեքիլովը միջամտեց, ասելով, որ ինքը կասկած չունի, որ մի երկու օրից յետոյ քաղաք (Ալեքսանդրապոլը) պիտի վերագրաւենք, և այն ժամանակ տաճիկները հարկադրուած յետ պիտի քաշուին Բաշ-Աբարանից և Ղարաքիլիսայից:

Երբ բաժանւում էինք, զօր. Սիլիկեանը ինձ մի կողմ տարաւ ու խնդրեց յայտնել Արամին, որ գործողութիւնների յաջող շարունակուելա դէպքում,-