Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/5

Այս էջը հաստատված է
Ջերմ համբույրներով՝ Իշխան

[Հ. Գ.] Երկիր նամակ գրեցի:

ՀՀԴ կենտրոնական արխիվ, թղթածրար 665, գործ 391:

N5

Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈԻԹՅԱՆ Դ. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՎ ԲԱՆԱՁԵՎԵՐ

փետրվար 1907թ.

1.- Ի նկատի ունենալով որ Երկրի եւրոպական հիւպատոսների հայ թարգմանները օգտուելով իրանց դիրքից, շատ անգամ շահագործում են մեր դատը յօգուտ իրանց շահի:
Ի նկատի ունենալով որ նրանք շատ անգամ շահագործում են յօգուտ իրանց գրպանի, արտասահմանից ուղարկուած սովեալների նպաստը:
Նկատելով որ նրանք միշտ կաշառքներով կամ իրանց դիրքը ամուր պահելու համար մեր գործերի վերաբերմամբ հիւպատոսներին տալիս են ամենաանճիշդ տեղեկութիւններ, և դրանով մեծապէս վնասում են մեր եւրոպական պրոպագանդի գործին:
Ընդհանուր Ժողովը յանձնարարում է Երկրի մարմիններին, ձեռք առնել նրանց դէմ ամենախիստ միջոցներ, կանգ չառնելով նոյնիսկ տեռորի առաջ:

1․Արամ, 2. Գագիկ [Ստեփան Տեր Մկրտչեան], 3. Համօ [Օհանջանեան], 4. Իշխան [Ն. Պողոսեան], 5. Ս. Գրուզինեան [Վրացեան], 6. [Ալեքսանդր] Մաշուրեան, 7. Չոփուրեան [Լևոն Թադևոսեան], 8. Հայ-գուսան [Ավ. Իսահակեան], 9.Յուշիկ [Ժենեա Մելիք Քալանթարեան], 10. [Սևքարեցի] Սաքօ [Ս. Ծովանեան], 11. Ասլան [Ռ. Զարդարեան], 12. Վրէժունի [Ստեփան Ստեփանեան], 13. Ե[ղիշե] Թոփչեան, 14. Սեպուհ [Ա․ Ներսիսեան]

2.-Առաջարկ Դիւանին.
Ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռայոնական Ժողովների կոմպետենցիայի սահմանը Ընդհանուր Ժողովում չի որոշուել, ներքև ստորագրող պատգամաւորները առաջարկում են Դիւանին' Կազմակերպական Կանոնների վերաքննութիւնը օրակարգից չհանել նախքան այս հարցի մասին խօսելը:

1. Արշակ [Իսահակեան-Ջամալեան], 2. Արտուր [Ավ. Շահխաթունեան], 3. Գրուզինեան, 4. Ռոստոմ [Ստ.Զորեան], 5. Մաշուրեան, 6. Բարսեղեան, 7. Սաքօ, 8. Հայ-գուսան, 9. Վահագն [Տաթևեան],