Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/50

Այս էջը հաստատված է

N34

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՏԱԽԱԶ ՀՐԱՆՏ ԳԱԼԻԿՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

N1369

1/14 մայիսի 1915թ.

Վանայ շրջանային վարչութեան պ․ նահանգապետ․
Գործերու խճողումը և ատկէ ծնելիք հաւանական անպատեհութիւնները ի նկատի ունենալով, երրորդ անգամ ըլլալով ստիպուած եմ Ձեզմէ խնդրել, որ անմիջական կարգադրութեան ըրած դատարանին երկու ձիավոր կոչնակներ տրամադրելի ընելու համար, առանց որոյ գիւղացիներու կամ անոնց հետ առնչութիւն ունեցող բոլոր դատական գործողութիւններ ամլութեան պիտի դատապարտուին:

Դատական գործերու չափազանց բազմանալուն բերմամբ, այլևս անկարելի է երեք գրագիրներով արագ և կանոնաւոր աշխատանք կատարել։ Հետևաբար այս մասին Ձեզ ներկայացուցած թիւ 33 և 27 Մայիս թուակիր պաշտօնագիրը, որով երկու գրագիրներու ևս անհրաժեշտութիւնը բացատրած էի: Խնդրեմ այս մասին անմիջական կարգադրութիւն՝ մանաւանդ, որ մէկ երկուք առժամապես կ՛աշխատցնենք արդէն:

Երրորդ և կարևոր խնդիրներէն մին ալ վարձակալութեան առժամեայ օրէնքի խնդիրն է․ կը խնդրուի հադորդել․ 1․ թէ յայտարարուած վարձակալական օրէնք միմիայն բնակավայրերու, թե ոչ, խանութներու, այգիներու և այլ անշարժ կալուածներու մասին ալ գործադրելի է, 2․ թէ այդ օրէնքը մինչև ո՞ր թուական գործադրելի է: Կը յուսամ ի նկատի ունենալով խնդրի այժմէութիւնը՝ վերոյիշեալ խնդիրներու մասին հարկ եղած կարգադրութիւնները ընել:

Հրանտ74

ՀԱԱ, ֆ․ 242, ց․ 1, գ. 19, թ․ 1 և շրջ․, բնագիր, ձեռագիր:

N35

ԱԼՋԱՎԱԶԻ ԳԱՎԱՌԻ ԲԱՐԿԱԹ ԳՅՈՒՂԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N570

14 մայիսի 1915 թ.
Վան

Վսեմ Տէր,
Ալճավազի նահանգի բնակիչներն ամբողջութեամբ, ինչպէս նաև մեր Բարկաթ գիւղի բնակիչներէն մաս մը չը կարողանալով դիմանալ թրքի և քրդի հարստահայութենէ և սպաննութիւններէ, առիմք ընտանիքնիս, զաւակնիս այժմ պարտաւորած Վան եկած և ձեր վսեմութեան դիմելով՝ անմիջական օգնութիւն խնդրելու ցանկութեամբ, տեղս եկած եմք: Այժմ