Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/51

Այս էջը հաստատված է

եթէ երբէք չը կարողանանք մեր ընտանեօք հայրենիքնիս վերադառնալ և մեր վար ու ցանքով զբաղիլ, ապագային թէ մենք և թէ բոլոր քաղաքացիք անօթութենէ անսուաղ պիտի մնան:

Արդ, Վսեմ տէր, հաճեցէք անմիջական կերպով օգնութեան խմբեր հասցնել և ուղարկել մեր շրջաններն ազատելու համար, այդ կողմեր մնացած բոլոր անտեր անտերունջ դժբախտ հայերս, երախտապարտ թողնելով ցկեանս:

Բարկաթ գիւղացի Ասլան Մկրտիչեան
Սահակ Պաղտօյեան
Բարկաթցի Վարդան Պետրոսեան

Մակագրություն. Ձեր պահանջը կարգադրուած է արդեն: Ալճաւազը ռուսներու կողմէն արդէն գրարւուած է: Արամ, 21/V

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, ց. 12, թ. 2, բնագիր, ձեռագիր:

N36

ՌՈԲԻՆՍՈՆ ԳԼՃՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՐԵՆ ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16 մայիսի 1915թ.
Վան

Պարոն նահանգապետ Վանի շրջանային վարչութեան

Տէր նահանգապետ,
Մայիս 15 թուական և N 186 պաշտօնագրով մը բարեհաճած էք պատուել զիս՝ պաշտօն յանձնելով երկրագործական մարմնին մեջ: Փութալով խորին շնորհակալութիւններս մատուցանել այս առթիւ, ցաւ ի սիրտ ստիպուած եմ յայտնել, թե հակառակ բուռն և անկեղծ փափաքիս աշխատելու ազատ հայրենիքի ազատամիտ վարչութեան մէջ, զորս քանի անգամ առիթը ունեցած եմ Ձեզ յայտնել, չպիտի կարենամ ստանձնել ինձ տրուած պաշտօնը, վասնզի՝

Նոր ընտրուած երկրագծ[ական] տեսուչը, որոն պիտի գործակցինք, ոչ միայն չունի գոնէ հայ երկրորդ[ական] վարժարանի ուսում, այլ զուրկ է նաև գիտական հիմնատարերքից և աւարտած է Պրուսայի նախնակ[ան] երկրագործական դպրոցը, որու շրջանաւարտներէն շատ քիչերը մասնաւոր պատրաստութիւնէ ետք կը յաջողին մտնել Հալքալըի բարձրագոյն վարժարանը, ուրկէ վկայուած եմ ինքս: Պ. Խաչիկի անձը վիրաւորել չէ երբէք նպատակս և սիրով կը պաշտօնակցէի իրեն ուրիշի մը տեսչութեան տակ, այլ պարզել սա կէտը, թէ այս պայմաններուն մէջ, զորս թուրք ռէժիմը անգամ չէ ներած իրեն նախադասելով երկրդ. վարժարանէ շրջանաւարտ մը բարձրագ. վարժարանէ վկայուածէ, անկարելի է ինձ արդիւնավոր