Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/53

Այս էջը հաստատված է

N39

ԾՎՍՏԱՆ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑԻՑ ԿՈՂՈՊՏԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

16 մայիսի 1915 թ.

Պ. կառավարչապետ
Ստորագրեալներս Ծվստանէն ըլլալով, թիւրքերէն ու քիւրդերէն ամբողջովին թալանուած ու կողոպտուած ենք: Երբ սևէ տեղ մեր տաւարները գտեր ու բերել կուզենք մեր ձեռնէն կառնեն, ո՛չ միայն ռուսական կօզակներ, նոյնիսկ մեր տեղական զինւորները ալ նոյն բանը կընեն:

Հետևաբար կը խնդրենք, որ արտօնագիր մը տաք մեզի, որպեսզի մեր ապրանքները կամ տաւարները գտած պարագային ոչ մէկ մարդ իրաւունք չունենայ մեզմէ խլել:

Բաց ասղդի, բերդակցի գիւղացիները մեր ապրանքները թէ իրենց գիւղ և թէ գիւղին մէջ պահած ու չեն ուզեր ցոյց տալ: Կը խնդրենք, որ նոյնպէս հրամանագիր մը տաք, որպեսզի այդ պահուած ապրանքները կրկին մեզի վերադարձնեն:

Մնանք յարգանօք՝ ծվստանցիներ

Մակագրություն. Յանձնել գավառային վարչութեան:

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 8, թ. 10, բնագիր, ձեռագիր:

N 40

ՀԻՐՃ ԳՅՈՒՂԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԽԼՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

N279

16 մայիսի 1915 թ.
Վան

Վսեմ կառավարիչ պ. Արամ.
Ձեզ լաւ ծանօթ է, որ Հայոց Ձորի Հիրճ գիւղ մեծ մաս քիւրտ էին, մնացած, փոքր մաս հայեր: Պ. Իշխանի սպանումէն վերջ 50 հոգիի մօտ տղամարդեր սպանուեցան քիւրդերէն: Մենք մնացած ենք 12 հոգի՝ բայց չենք համարձակեր գիւղ մտնել, որովհետև քիւրդեր սարերու վրայ են և մինչև անգամ անցեալ օր Անկշտանց գիւղի մէջ մի քանի հատ հայ սպանւած են: 150-ի մօտ կին և երեխայ անօգնական մնացած են գիւղի մէջ, անօթի և անճար, իսկ մեր ստացւածքներ, տաւարն ու մալեր մի մաս քիւրդեր փճացուցին, մի մասն ալ կեմցիներ և խոսպցիներ տարած են: Այս խնդրագրով կը խնդրենք ձեզմէ առաջին, մեզի կամ զէնք տայիք՝ որ մենք կրնայինք գիւղ մտնեք, կամ զէնքով մարդ ղրկէիք, երկրորդ անօթի