ՀԱԱ․ ֆ. 242, ց. 1, գ. 22, թ. 2, բնագիր, ձեռագիր:
N45
ԲԱՅԱԶԵՏՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N24
Командующий Кавказской Армией утвердил назначение Арама Ванским временным губернатором с тем, чтобы он починялся военной власти, а именно начальнику гарнизона и чтобы через Арама передавались все распоряжения от военной власти.
ՀԱԱ ֆ. 1267, ց.2, գ. 158, թ.1, պատճեն, ձեռագիր:
N46
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈԻՑ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՉՀՐԿԻԶՎՈՂ ՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
Պ. Արամ
նահանգապետ Վանայ
Մեր հրդեհուած պաշտօնատան թէ դրամի, և թէ դրօշմաթուղթերու երկու հատ երկաթեայ արկղները փլատակներու տակէն դուրս հանելու համար երկու անգամ պեղումներ կատարել տուինք, բայց դժբախտաբար արկղներէն և ոչ մի հետք չը գտնուեցաւ: Եվ որովհետև յիշեալ արկղներու մէջ բաւականաչափ դրօշմաթուղթ, մասնաւոր դրամ և կարևոր թուղթեր կային, կը խնդրեմ, որ հրաման տայիք քաղաքի ոստիկանական շրջանակի տեսչութեան, որպէս զի պէտք եղած խուզարկութիւնը ընելով՝ յիշեալ երկու երկաթեայ դրամարկղները ուր որ է դուրս հանուին: Մեր դրամարկղները թէթև և փոքր լինելով, աստին անդին փոխադրուելա դիւրութիւն կար և կը կարծուի, որ քաղաքի մէջ պէտք է լինի:
ՀԱԱ, ֆ 242, ց. 1, գ. 22, թ. 4, բնագիր, ձեռագիր: