Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/6

Այս էջը հաստատված է

10. Արամ, 11. Ե. Թոփչեան, 12. Չոփուրեան

3.- Առաջարկ Դիւանին.
Ցուցական գործունէութեան ամբողջ պատկերը ժողովի առաջ պարզելու համար մասնաժողովս ցանկալի է համարում Ռուբինայի ներկայութիւնը այստեղ՝ որոշ կէտերի վերաբերմամբ բացատրութիւն տալու նպատակով, ուստի խնդրում ենք Դիւանից ժողովի հաւանութիւնն առնելով անմիջապէս հրաւիրել Ռուբինային Վիեննա:

Մասնաժողովի անդամներ
1. Ե. Թոփճեան, 2. Արամ, 3. Զաւրեան, 4. Ա Վռամեան

5.- Ընդհանուր ժողովին,
Ցուցական յանձնաժողովը գտնում է, որ բազմակողմանի պարզաբանութիւնների համար, կարևոր է Ցուցական Մարմնի անդամներից՝ Թորգոմի ներկայութիւնը:
Ուստի առաջարկում է Ժողովին՝ հրաւիրել նրան էլ:

Անդամներ
Արամ, Ե. Թոփչեան, Յ. Զաւրեան

15.- Եթէ պատժական պատկան մարմինը չի ընտրւում Ընդհանուր Ժողովից, անմիջապէս մենք յետ ենք վերցնում մեր ձայները՝ նրան մերժելով [իրաւունքը] որևէ պատիժ տալու:

Ե. Թոփչեան, Արամ, Մաշուրեան

23.- Աչքի առաջ ունենալով, որ ներքևում առաջ բերուած տողերը Վառնայում հրատարակուող «Շարժում» լրագիրը խօսելով Կովկասում Դաշնակցութեան շարքերում սկսուած պառակտման մասին, որտեղ որպէս թէ դժգոհ ֆրակցիան նպատակ է դրել կազմակերպութիւնը ազատել բիւրոկրատների ձեռքից և տալ նրան ներկայ պահանջներին յարմար ուղղութիւն, իր կողմից հաղորդում է.
Ստոյգ աղբիւրներից տեղեկանում ենք, որ Անդրանիկը ուր որ դաշնակցականների է պատահում, անկեղծօրէն դատափետում է կազմակերպութեան թերութիւնները և մատնանշում նրա ձեռնտուութեան բացակայութիւնը Երկրի յեղափոխական գործերին: Անդրանիկի կարծիքն և համոզումն է գործի ղեկը խլել բիւրոյականներից, սիրողներից և կենտրոնացնել յեղափոխական զինւորականութեան ձեռքում, այսինքն երկրում գործողների: Յաջողութիւն ենք ցանկանում Անդրանիկին և զինւորական խորհրդին իրենց ծրագիրների մէջ:

Անդրանիկի մասին կարող են մտքերի շփոթում առաջ բերել որոշ դաշնակցականների շարքերում, ուստի խնդրում ենք Դիւանից՝ հոգալ,