Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/63

Այս էջը հաստատված է
Հրանտ Գալիկեան

ՀԱԱ, ֆ. 242. ց. 1. գ. 10, թ. 26, բնագիր, ձեռագիր:

N57

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈԻՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԲԵՐԿՐԻ ԵՎ ԱԲԱՂԱ ՎԱՃԱՌՔԻ ԱՊՐԱՆՔ ՏԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

22 մայիսի 1915 թ.
Վան

Վսեմ նահանգապետ Վանայ

Համաձայն Իգդիրու գաւառապետի և ինտենդանտստվոյի պալկովնիկ82 Պարանովսկու վկայականներին` ունեմ առևտուր պատերազմի դաշտում, զօրաբանակի մէջ: Ի նկատի ունենալով Աբաղայում և Բերկրիում բնակւող հայերի վիճակը, որ բոլորովին զուրկ են հագուստից և խիստ կարիք ունեն ախտարիայ83 ապրանքի: Ուստի նրանց աղերսանքին մտիկ տալով, տեղւոյս վաճառականներից 3 բեռ ապրանք առնելով, ցանկութիւն ունեմ տանելու Աբաղայի դաշտ և Բերկրի` այդ ապրանքները բարեխղճօրէն ծախելու համար:

Ուստի խնդրում եմ տալ ինձ վկայական մը, որ ես տանեմ այդ ապրանքները ծախելու, 3 բեռ մանուֆակտուրայի84 , մելօչնիի85 և կալանտերիյինի86, Բերկրիի և Աբաղայի գիւղերը:
Յարգանօք Իգդիրի բնակիչներից առևտրական

Յովհաննէս Վարդանեանց

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 9, բնագիր, ձեռագիր:

N58

Ե. ՌՇՏՈՒՆՈՒ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՐԲԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ ՀՈԳԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՏՈՒՐՔԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10/23 մայիսի 1915 թ.

Արժանայարգ Տիար.
Ձեր բարեհաճ արտօնութեամբ պիտի համարձակիմ Ձեր ուշադրութեան յանձնել հետևեալ երկու կէտերը, որոնք հաւանաբար, արդէն նկատած ըլլալու էք:

1. Մեր հերոս կամաւորներու վիճակը, որչափ որ կրցած եմ հասկնալ, անոնք կստանան օրական միայն հաց մը առանց կերակուրի: Ապահովաբար մեծ ամօթ ու անպատւութիւն է մեզի հասարակութեան, թողուլ այդ հերոսները ատանկ վիճակի մէջ: Ասոր հետ միասին հասկցեր եմ, որ չարաշահ անձեր պարզապէս կը շահագործեն զանոնք, ունեցողներուն թէ