Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/7

Այս էջը հաստատված է

որպէսզի ընկեր Անդրանիկը հերքում գրէ այդ մասին և բացատրութիւն տայ իր յիշեալ կարծիքի վերաբերմամբ այստեղ՝ ժողովում:

Բարսեղեան, Իշխան, Միքայէլ [Հովհաննիսեան-Վարանդեան], Արամ, Արշակ, Մհեր [Հ․Օհանջանյան], Ստեփան [Ստեփանեան], Վարդան [Մեհրաբեան], Չոփուրեան, Յուշիկ, Սաքօ, Սեպուհ, [Սեբաստաացի] Մուրադ, Սիգ [Ս. Գրուզինեան], Հայ-գուսան

Նիւթեր Հ. Յ. Դաշնակցութեան պատմութեան համար, Դ. հատոր, էջ 26-29:

N6

ՔԱՂՎԱԾՔ՝ Հ․ Հ․ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Դ․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ 28-ՐԴ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

11 մարտի 1907թ.

Ժողովն անցնում է Վասպուրականի խնդրին:
Արամ խնդրում է կարդալ մի նամակ, որ ստացել է Թիֆլիզից՝ Ընդհանուր Ժողովի անունով, որ վերաբերում է Վասպուրականին (խնդիրը յարգուելով, կարդում է նամակը):
Առաջարկւում է կարդալ մի այլ նամակ՝ Վասպուրականի կազմակերպութեան գործունէութեան մասին:
Նախագահը գտնում է, որ նամակների ընթերցումը անսիստեմ բան է:
Որոշւում է երկրորդ նամակը ամբողջովին չկարդալ ժողովի ասաջ:
Թոփչեան, Վռամեան առաջարկում են, որ իրանք մասնաւոր կերպով կարդան նամակը և համառոտ զեկուցում տան նրա բովանդակութեան մասին, եթէ Ժողովը ցանկանայ:
Առաջարկ է լինում թէ՛ նամակը և թէ՛ Վասպուրականին վերաբերող ուրիշ թղթեր՝ յանձնել մի յատուկ մասնախմբի։
Ռոստոմ․- Նամակը թող կարդացուի, և ապա որոշում կայացուի այստեղ՝ որ առհասարակ մասնաւոր նամակներ այլևս չկարդացուեն Ժողովում, այլ յանձնուեն դիւանին:
Թոփչեան, Վռամեան գտնում են, որ նամակը ամբաստանագիր լինելով Վասպուրականի Կ. Կոմիտէի դէմ, պէտք է թողնուի Դատական Մարմնին: Նամակը ստորագրել են 10 հոգի, մեծ մասամբ նախկին զինւորներ:
Նախագահը առաջարկամ է մի նոր մարմին նշանակել այդ նամակը և առհասարակ այդպիսի մանր խնդիրներ քննելու և զեկուցանելու համար:
Ժոդովը ընդունում է առաջարկը և մասնախումբի անդամներ ընտրւում են՝ Տաճատ, Վահագն, Շահխաթունեան:
Վասպուրականի տեղեկագրի շարունակութիւնը։