Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/70

Այս էջը հաստատված է

Մնացեալ հայաբնակ գիւղերու մասին շատ մասնաւոր տեղեկութիւններ միայն լսած լինելու համար աւելորդ կ՛համարեմ առ այժմ տեղեկագրել:

Կտոր.-որու բնակիչները բաւական շատ, մօտ 5-600 ոչխար և այլն աւար բերած են, տակաւին քրդապատկան գիւղերու սահմաններու մէջ կ՛արածեցնեն, մօտ օրերս պիտի վերահաստատուին իրենց գիւղը:

Ինչպէս վեր յիշեցի, կատարեալ անարխիայի մատնուած է ամբողջ գաւառը, եթէ փութով հսկողութեան տակ չ՛առնուի և մէկ մաս անկարող գիւղացիներն լծկան հայթայթելու հոգ չ՛տարւի, արդէն կորսւած պէտք է համարել:

Այս առթիւ եթէ պէտք կ՛տեսնէք աւելի մանրամասնութիւններու, հաճեցէք ունկնդրութիւն մւ շնորհել:
Յարգանքներով՝

Արմենակ Տէր-Պօղոսեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 4-5, բնագիր, ձեռագիր:

N 62

Գ. ԹՈԽՄԱԽՅԱՆԻ ԴԻՄՈԻՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԳՈՐԾՈԹԻ ԻՐԵՆՑ ՆԱՎԹԱՀԱՆՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՍԱՍԻՆ

25 մայիսի 1915թ.
Գործոթ

Վանայ Վսեմ նահանգապետին

պ. նահանգապետ

Գործոթի շրջակայ գտնւած Նաֆթ-Փէթրոլի հանքը հանգուցեալ հայրս՝ Նիկողայոս աղա Թօխմախեան և ընկերց միջոցաւ, հետախուզութեամբ և ահագին ծախսերով գտնւած լինելը, 98-ական թւականներին նախկին կառավարութեան արտօնագրով պաշտօնական խուզարկութեան, խաբիբա87 ծախսեր և հազարաւոր լիրաներ88 ծախսւած լինելը ամէնուն յայտնի է: Ի վերջոյ Վանայ կուսակալութեան արտօնագրով «Նիկողայոս Թօխմախեան» և ընկ. սեփականութիւն ըլլալը հաստատւելով, շարունակաբար 30 տարիէ աւելի ամբողջ հարստութիւնիս ալ ատոր վրայ ծախսւած և փճացրած լինելուն հակառակ, Օսմ. կառավարութիւնը բռնի գրաւեց այդ մեր իրաւունքը և Դալի Ֆուատ փաշային փոխանցեց, ինչ-որ հակաօրինական է: Խնդրում եմ պ. նահանգապետ, նոյն հանքի վրայ ունեցած մեր սեփականութեան իրաաւունքը պաշտպանելու համար պէտք եղած տնօրինութիւն և միջոցներ ձեռք առնելնիդ: Խնդրելով յարգանօք՝

Գագիկ Թօխմախեան

ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 13, թ. 6, բնագիր, ձեռագիր: