Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/72

Այս էջը հաստատված է

N 65

ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՈԿԱՏ ԿԱԶՄԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

26 մայիսի 1915թ․
Վան

Տիար Արամ Մանուկեան

Նահանգապետ Վանայ և շրջանի․

Վանեցի զինւորներու ցոյց տուած հերոսական քաջութիւն անարգ թշնամիին սարսափ ազդելով՝ մեծ փառք մ՛եղաւ վանեցւոց թէև, բայց ներկայիս մէջ հայրենիքի մեծ մասը տակաւին թշնամիի ոտից կոխան լինելով նոյն, ոխերիմ թշնամին հալածելու մասին Ռուսաստանէն եկած եռանդուն և ազնիւ կամաւոր հայ զինւորներուն մեր չը մասնակցելը, մեր արեան գնով շահած փառքը նսեմացնելէ յետոյ, մեր ցոյց տուած այս թուլութիւն և անտարբերութիւն շատ յոռի տպաւորութիւն գործած է ազնիւ կամաւորներու վրա, որոնք իրաւամբ և յայտնի կերպով ամէն տեղ կը խօսին և կը գանգատին այս մասին և թերևս վանեցւոցն այս ընթացքը թուլացնէ նաև անոնց կորովն ալ։ Ուստի սոյն հանրագրով կուգամք խնդրել ձեզմէ, որ ծախքը ոչ զինւորների կողմէն հոգացուելու պայմանով գոնէ 300-ի չափ ճակատ մը կազմուի՝ մասնակցելու համար ազնիւ կամաւորներուն, թշնամին յետապնդելու գործին:

Փաստաբան՝ Կարապետ Յարութիւնեան
Խժիշկ գիւղի գիւղապետ՝ Սահակ Մարտին
Նախկին Չալտրոնի90 գրաշար՝ Վարդան Յովհաննիսեան91

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 3, թ. 4 բնագիր, ձեռագիր:

N 66

ՀԱՅԿԱԶՅԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԴՊՐՈՑԻՆ ՇԵՆՔ ԵՎ ԱՅԳԻ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

N 866

26 մայիսի 1915 թ․

Տէր նահանգապետ
Վանի Հայկազեան Կեդրոնական վարժարանի92 պիւտճէն հաստատուն եկամուտներով ապահովելու և ապագային յարմարագոյն շէնքի մը մէջ աւելի բարձր աստիճանի մը հասցնելու համար, վարժարանիս ուսուցչական ժողովը կը խնդրէ Ձեր ազնւութենէն, որ հաճի այդ մասին ատէն յարմարութիւն ներկայացնող Համուտ Աղայի տուներն ու այգիները յատկացնել վարժարանին, ինչպէս նաև դպրոցական գոյքեր պատրաստելու և կահաւորման համար տրամադրելի ընել 400 ծառ: