Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/74

Այս էջը հաստատված է

Ժողովրդի մէջ գտնուող ու գործածուող թրքական դրամներու մասին՝ 1915 մայիս 20 թուակիր (N 24) տեղեկագրով Ձեզի դիմում եղած է քաղաքապետարանիս կողմէ, սակայն մինչև այժմ որևէ կարգադրութիւն մեզի հաղորդուած չէ:

Մանաւանդ սև հարիւրնոց և մէթալիքի93 դրամներու մասին մեծ առարկութիւններ կըլլան ժողովրդական առևտուրին մէջ:

Արդ, կը խնդրուի, որ այս տեսակի դրամներու գործածութեան մասին որոշ կարգադրութիւն մ՜ընէք և մեզի հաղորդէք, որպէս զի ըստ այնմ ժողովրդին յայտարարուի:

Քաղաքապետ Պ. Մօզեան

Մակագրություն. Այս մասին ոևէ պաշտոնական կարգադրութիւն չենք կարող անել, առայժմ բերանացի կարգադրութիւն արէք: Արամ

ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 15, բնագիր, ձեռագիր:

N 69

ՀԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՓԱԿԱԳՅԱԴՈՒԿԻ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԶԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 մայիսի 1915թ.
Աստվածաշեն

Վանի նահանգապետ Վսեմ պ. Արամին

Տէր-Պողոսեան պ. Արմենակի տուած տեղեկութեան համաձայն, կիմանանք, որ Փակակեադուկ գիւղի բնակիչները Հիւրթուկ գիւղ կը բնակին, ու զէնք չունենալուն պատճառաւ չեն համարձակէր իրենց գիւղ երթալ ու ցանքսերը տիրապետել, արդէն այդ գիւղ անվստահելի ու անապահով տեղ է, այդպէս ալ կը հաւաստիացնեն: Ուրեմն կը խնդրուի, որ մի քանի կտոր զէնք տաք, որ յանձնենք յիշեալ գիւղացիներին, որպէս զի երթան իրենց գիւղ ու ցանքսերը ու գիւղը տիրապետեն:

Վերի Հայոց Ձորաց գաւառապետ Նշան Նալբանդեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 14, բնագիր, ձեոագիր:

N 70

ՏԵՐՃԱՄՈԹԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԴԻՄՈՒՄԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ԳՅՈՒՂԸ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԽՆԴԱՆՔՈՎ

26 մայիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ