Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/75

Այս էջը հաստատված է

Կ՛լսուի, որ քանիմ գիւղացիք ևս կազմակերպուած են կրկին մեր եզդի գիւղերէն թալան բերելու, նաև պարսիկներ եկած են Ախոռիկներ, Թակուրդի գիւղեր թալանելու և դիտաւորութիւն ունեն նաև մեզ թալանելու, ինչպէս խնդրած ենք մեզի միւտիր մը կարգեցէք, որ միատեղ երթանք մեր ինչքը պաշտպանելու:

Տէրճամոթ գիւղի եզդի Շավէշ Պին Թէմուր՝ գիւղապետ

Մակագրություն. Կարգադրուած է: Արմ. Փոխանեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 24, բնագիր, ձեռագիր:

N 71

ԿԱՌԿԱՌՑԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆՑ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՎԱ ՊԱՐԵՆ ԵՎ ՈՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

26 մայիսի 1915թ.

Վսեմ պ. նահանգապետ Վանի

Ըստորագրեալքս՝ Կառկառ գաւառէն կողոպտուած և սոված 70 անձէ բաղկացեալ կին, մանուկ, աղջիկ ընտանիքներ լինելով, Քաղաքամէջի կառաւարութեան ամբարի մէջ կ՛բնակինք՝ կենաց ապրուստէ բոլորովին զրկուած: Թէև ձեր վսեմութիւն մեզ կ՛հրամայէ Ոստան երթալ, ամէնայն սիրով կ՛ընդունենմք այդ հրաման, սակայն ցաւօք սրտի կ՛յայտնեմք Ձեր մեծութեան, որ մեր մէջէն 15 անձ՝ թէ կին, աղջիկ, տղայ հիւանդ են անօթութենէն և 5 անձ այս երկու երեք օրվան մէջ մեռան: Այս վիճակով մեզ անկարելի կ՛լինի երթալ հոն: Ձեր գթութեան դիմելով մեր թշուառ վիճակի համար, մինչ Ոստան փոխադրուելուն քանիմ օրուան օրապահիկ տալ կ՛խնդրեմք և, եթէ կարելի է, աւանցի նաւավարներուն յանձնարարել, որ մեզ և մեր հիւանդներ միասին մի նաւով մինչ Ոստան փոխադրեն:

Կառկառցի գադթականներէն
Աղապէկ Շայէնեան
Նուպար Միրզէեան
Թրպօ Խաչօյեան
Վարդեր Խոտոեզեան

Մակագրություն 1. Կարգադրուած է: Արամ
Մակագրություն 2. 60 անձի հաց տալ: (ստորագրություն)

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, ց. 8, թ. 33, բնագիր, ձեռագիր: