Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/77

Այս էջը հաստատված է

Վսեմ Տէր,
Սոյն գրութիւնովս կուգամ Ձեր բարձր և միանգամայն ծանր ու փափուկ պաշտօն շնորհաւորել՝ յաջողութեան մաղթանքներովս:
Օսմ[անյան] վերջացած կառավարութեան՝ մեր ժողովրդին հասուցած չարիքէն մենք ալ զերծ չենք մնացած, մենք ևս մասնաւոր կորուստներ ու զոհեր տուած ենք, նոյն կառավարութեան կողմէ կղզեակիս մէջ կեցող ոստիկաններէն սպաննուեցան մի վարդապետ, դպիր մը, մակոյկավար մը և մշակ մը: Յիշեալ ոստիկանները կողոպտեցին եկեղեցիի մէջ գտնուած կարգ մը արծաթեղեն եկեղ. սպասները, զորօրինակ սկիհ, խաչ, կերպաս շուրջառներ, աչքի զարկած խալիներ, վարդապետներու սենեակէն աչքի զարկած պատուական ապրանքները, անկողին և այլն, և այլն: Այս գործողութիւնները կատարելու ատեն, նոյն իսկ մեզ բոլորիս վրայի շորերը հանել տալով և զմեզ խիստ ծեծելով՝ բանտարկեցին:

Նախքան զայս, Մօլագասըմ գիւղի թուրքերը վանք գալով, մեր բոլոր տաւար ու ոչխարները տարան, ըսելով, որ եթե երկիրը բարւոքուեցաւ, նորից ձեզ կ՛վերադարձնենք: Մեր տաւարի մէջ կային նաև վանքի չորս ձիերը, զորս մեր քաջարի զինւորները նոյն գիւղի թուրքերը կոտորելու ատեն, ձիերը հեծած տարած են, ասոր բնաւ ըսելիք չունինք, բարով վայելեն, բայց Կտուց անապատի գործերը շատ ընդարձակ և ցանուցրիւ են, ինչպէս Աւանաց, Ճիկրաշէնաց, Մարմետու, Ամենաշատուց, Աննավանից և Ալիւրի մէջ կալուածներ կան, ասոնց հսկելու համար մեզի երկու հատ ձի հարկաւոր են, մանաւանդ, որ տեղւոյդ պաշտ. մարմիններու հետն ալ յարաբերութիւն ունենք: Ինչպէս Ձեր Վսեմութիւնն ալ գիտէ, ճամբաննիս շատ հեռու է, կ՛խնդրուի, որ Ձեր տրամադրութեան տակը գտնուած ձիերէն գէթ երկու հատ վանքիս տալու շնորհ ընէք, ընդ որու նաև բարեհաճէք ազդարարել մեր շրջակայ գիւղացիներուն, որպէս զի մէկ երկու վկաներու հաստատութեամբ մեր տաւարները և ոչխարները առանց առարկութեան մեզ վերադարձնեն, որովհետև Մօլագասըմէն քշեր տարեր են նոյն գիւղը կոտորելու օրը, և մենք յաճախ կ՛տեսնանք ու կը ճանչնանք մեր տաւարն ու ոչխարը մեր և Լիմ Անապատի թեմ գիւղերու մեջ:


Յուսուվ ենք, որ Ձեր Վսեմութիւնը մեր սոյն խնդրագրին բաւարարութիւն պիտի տայ, որովհետև մենք վանքի օգտի համար է, որ կաշխատենք, ուրիշ ոչինչ:
Յաջողութիւն և կարողութիւն մաղթելով Ձեզ՝
Մնամ աղօթարար վանահայր Կտուց անապատի՝

Եղիա ծ. վարդապետ Պետրոսեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ 14, թթ. 16-17, բնագիր, ձեռագիր: