Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/79

Այս էջը հաստատված է

N 75

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27 մայիսի-19 հունիսի 1915 թ.

Նիստ 1-ին. 27 մայիս 1915 թ.

Օրակարգներ.
1. Վարչական խորհուրդի իրաւասութեան ճշտումը
2. Վարչական մարմիններու իրաւասութիւն և փոխյարաբերութիւն նահանգապետի հետ
3. Յանձնաժողովներու կազմութիւն և իրաւասութիւն
Որոշումները.
1. Մտքերու փոխանակութեամբ որոշուեցաւ, որ Վանի նորակազմ կառավարութիւնը տուեալ պայմաններու մէջ հաւաքական մի մարմին է, որու անդամներէն իբրև վարչական մարմիններու նախագահները կընտրուին նահանգապետի կողմէ ե ձայնի իրաւունք կունենան ժողովի մէջ: Վարչական խորհուրդը, բացի այս, առայժմ կրնայ ունենալ նաև խորհրդական անդամներ, որոնք ձայնի իրաւունք չունին: Վարչական խորհուրդը, իբրև օրէնսդիր մարմին, իրաւունք ունի որոշումներ քուէարկելու՝ ենթարկելով պ. նահանգապետի վաւերացման, որ ունի վետոյի իրաւունք:

2. Դատական ընթացիկ խնդիրներու շուտափոյթ լուծման համար որոշուեցաւ կազմել վարչական դատարան, որու անդամները պիտի լինեն ոստիկանապետը, իր օգնականը և դատարանի կողմէ ներկայացուած անձ մը: Բուն դատարանի և վարչական դատարանի վերաբերեալ գործերու բնոյթը նախ պիտի ճշտուի քննիչի մ կողմէ: Քննիչ ընտրուեցաւ ը.ք. Կ. Այեճեան: Այսուհետև դատական գործերուն պատկանող դիմումները պիտի կատարուին պ. նահանգապետի անունով, որ քննիչի միջոցով պատկանեալ մարմիններուն պիտի ղրկէ: Նկատելով որ դատական մարմինը շատ ծանրաբեռնուած է իր գործերով, որոշուեցաւ. որ յիշեալ մարմնի մէջ կազմուի հաշտարար դատարան, իսկ դատարանի կազմութեան, անոր իրաւասութիւններու ճշտման համար որոշուեցաւ, որ դատական մարմինը այդ մասին զեկուցում մը մշակէ և ներկայացնէ ժողովին:
Քաղաքապետարանի ոստիկանութեան խնդիրը
Մինչև այժմ քաղաքապետարանը իր վրայ կը պահէր իւր իրաւասութեան պատկանող խնդիրներու ոստիկանական դերը, որոշուեցաւ այսուհետև ոստիկանութեան թողալ այղ գործը:
Տնտեսական մարմնի իրաւասութեան խնդիրը
Տնտեսական մարմնի իրաւասութիւն սահմանելու առթիւ անհրաժեշտ դատուեցաւ կազմել ելևմտից յանձնախումբ մը, որը 10 օրուան ընթացքին կազմէ նահանգային ելևմտացոյց: Յանձնաժողովի անդամներ ընտրուեցան պրք. Աւետիս Թէրզիպաշեան, Կարապետ Աջէմեան, Սարգիս