Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/88

Այս էջը հաստատված է
Մնամ յարգանօք՝ Արսէն Հիւս Գալուստեան

Մակագրություն. Զէնքով չենք կարող արտօնել։ Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 19, թ. 41, բնագիր, ձեռագիր:

N 78

ՇԱՀՊԱՂԻԻ ԳԱՎԱՌԱՊԵՏԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԳԱՎԱՌԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԻՔ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 մայիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ,
Մեր գաւառապետութեան պատկանող գիւղերու գիւղապետներու կնիք թիւրքերէնէն հայերէնի փոխելը, ինչպէս նաև մեր գաւառապետութեան կնիք պատրաստել և ղրկել հրամայեցէք, որովհետև շատ կարևոր է գիւղերու հետ ունեցած յարաբերութեան համար:

Շահպաղիի գաւառապետութեան102 պատկանող գիւղերը հետևեալներն են, որոնք հաճեցէք արձանագրել դիւանի մայր տոմարին մեջ.
Գիւղերու անուններ

  1. Շահպաղի
  2. Աւանց
  3. Լեսկ
  4. Աւերակի
  5. Պողանց
  6. Չօպանօղլի
  7. Մխկներ
  8. Նապաթ
  9. Կատալաւայ
  10. Պախեզեկ (հայաբնակ)
  11. Պախեզեկ (քրդաբնակ)
  12. Անձաւ
  13. Սղգա
  14. Շուշանց
  15. Կուռուպաշ
  16. Լամզկերտ
  17. Ձորովանք
  18. Զրվանտանց
  19. Կողպանց
  20. Տարմանգիւղ
  21. Ֆառուխ
  22. Ոսկեբակ
Շահպաղիի գաւառապետ Մինաս Օվիկեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 14, թ. 19, բնագիր, ձեռագիր:

N 79

Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԱՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱԳԻՐԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

28 մայիսի 1915 թ.