Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/9

Այս էջը հաստատված է

թոյլ կը տրուի ինձ այդ խօսքն ասելու) երբ մե՛զ մեղադրում են տեղացիներին չէզոքացնելու [յանցանքով]: Յետոյ, մենք չէինք գործ յանձնի այնպիսի անփորձ ուժերի, որոնք յեղափոխական անցեալ չեն ունեցել: Միայն, ժամանակի ընթացքում, երբ նոր մարդիկ հրապարակ եկան, այդպիսիներին առաջ քաշեցինք, և այսօր Վանի Կ. Կոմիտէի անդամներից հինգը տաճկահայեր են, նմանապէս քաղաքի կոմիտէի չորս անդամները: Եւ պէտք է շեշտել, որ Կազմակերպութեան գործը իւր յաջողութեամբ պարտական է տեղացիներին: ժընև գումարուած Խորհուրդը որոշել էր մեր շրջանը երկու մասի բաժանել. նախքան այս որոշումը սակայն, մենք էլ նոյն ցանկութիւնն ենք արտայայտած եղել և այդ մասին տեղեկացրել էինք Խորհուրդին: Հարցնում են, թէ չէ՞ր կարելի Վանի պրոֆեսիոնալ միութիւնները կազմակերպել ոչ Կուսակցութեան դրոշի տակ.- այդպէս էլ է՛: Արհեստաւորները միացել են ինքնաբերաբար առանց Կուսակցութեան դրդման կամ ղեկավարութեան: Վանը արհեստաւորական քաղաք է և արհեստաւորները կարիք են զգացել համախմբուելու իրենց ընդհանուր շահերի շուրջը, կազմելու արհեստակցական միութիւններ, որոնք աւելի շուտ համքեարութիւններ են: Երբ արդէն միութիւնները երևան են եկել, այն ժամանակ միայն կուսակցութիւնը միջամտել է գործին աւելի կանոնաւոր և յաջող ընթացք տալու համար: Նոյնը պէտք է ասել նաև աշակերտական միութիւնների վերաբերմամբ.- այստեղ էլ կովկասահայ աշակերտական շարժման տակ աշակերտները գործադուլ են անում և պահանջներ դնում վարչութեան առաջ, մենք ոչ մի գաղափար չենք ունեցել այդ մասին: Երբ միայն վարչութիւնը փորձեց խիստ միջոցների դիմել և այդ առթիւ ծնողական ժողով կայացաւ, Կազմակերպութիւնը միջամտեց, հենց վարչութեան խնդրանօք և եղած պահանջներն արդարացի գտնելով, մեր կողմից խրախուսեցինք աշակերտներին, որից սրանք ոգևորուած՝ իրենց սեփական միութիւնը կազմեցին: Շարժումը սկսեց Կենտրոնական Դպրոցից և անցաւ միւսները: Ինչ վերաբերում է կազմակերպական մարմնի անդամների ընտրովի կամ նշանակովի լինելուն, պէտք է ասեմ, որ բոլորը ընդհանրապէս նշանակովի են և այս սիստեմը աւելի նպատակայարմար է այն տեսակէտից, որ մարմինների անդամները մեծամասնութեանը անյայտ լինելով՝ զերծ են մնում վտանգներից: Վերջերս երիտասարդութեան մի մասը կառավարութեան ներկայ թուլութիւնից խրախուսուած, ուզում են ընտրողական սիստեմը մտցնել: Այստեղ նկատեցին, թէ ժողովուրդը լռում է և չի համարձակում խօսել իր վրայ ծանրացած բռնութեան շնորհիւ: Միշտ փափաքել ենք ժոդովուրդի ձգտումներին բաւարարութիւն տալ, տեղեկագիրը կազմելիս, մենք աշխատել ենք, որպեսզի նրա մեջ արտայայտուի լիովին ժողովուրդի տրամադրութիւնները: Մի գիւղում հետևեալ դէպքն է տեղի ունեցել.- շրջիկը իւր տասնեակով գնում է գիւղ, ուր ներքին կռիւ կար երկու հակառակորդ կողմերի միջև, կռուողներին հաշտեցնելու նպատակով, երբ սրանցից մէկի