Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/90

Այս էջը հաստատված է

Մակագրութիւն 2. Աւանցի թաղականութեան խնդիրը (դպրոցի վերաշինութեան համար ծառեր տալ) փոխադրուեցաւ Եղբայրական միութեան նախագահին:

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 19, բնագիր, ձեռագիր:

N 81

Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՔՐԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ԻՐ ՏՈՒՆՆ ՈՒ ԱՐՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1103

28 մայիսի 1915թ.
Վան

Վսեմ նահանգապետ.
Ներքոյ ստորագրեալս, Հայոց Ձորի Խառնուրդ գիւղին մէջ տուն և չորս (4) կտոր արտեր ունիմ, որոնք 30 տարի առաջ տեղւոյն քրդերի կողմէն գրաւուած և մինչև այս տարի անոնց ձեռքով կը մշակւին:

Ուստի հայկական ազատագրութեան այս օրերտւն, երբ փախած են բոլոր յափշտակիչներ և աւազակներ, որով ամէն հայը իր ստացւածքին տէր կը լինի, իմ պապենական ստացւածք եղող յիշեալ տուն և արտեր ինձ յանձնել կը խնդրեմ: Պահանջած պարագային կարող եմ վկաներով հաստատել։

Սպասելով Ձեր կարգադրութեան Թազա-Քահրէզ բնակող վարձուտնւոր՝

Գրիգոր Աբրահամեան

Մակագրութիւն 1. Վերին Հայոց Ձորի կառավարչին: Արամ
Մակագրութիւն 2. Սոյն բռնագրաւած հողերու մասին կարգադրութիւն ըրէք: Գաւառ[ների] դիւան՝ Արմ Փոխանեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 11, թ. 4, բնագիր, ձեոագիր:

N 82

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՆԱՀԱՆԳԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28 մայիսի 1915 թ.
Վան