Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/91

Այս էջը հաստատված է

Ի գիտութիւն հասարակութեան կը ծանուցանենք, որ ասկէ վերջ դատական գործերու վերաբերեալ բոլոր դիմումները ուղղակի Նահանգապետութեան անունով պիտի ըլլան:

Վանի Նահանգապետ՝ Արամ

ՀԱԱ. ֆ. 242, ց. I, զ. 39, թ. 12, տպագիր օրինակ:

N 83

ԽԱՉԱՏՈՒՐ ԳԵՎՈՐԳՑԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

29 մայիսի 1915 թ.
Վան

Զէնք կրելու արտօնագիր ստանալու համար

Անուն - Խաչատուր
Ազգանուն - Գէորգեան
Ո՞ր տեղացի է - վանեցի
Թաղը կամ գիւղը - Թերլեմէզեան թաղէն
Քանի տարեկան է - 32 տարեկան
Ի՞նչ տեսակ զէնքի իրաւունք կ’ուզէ ստանալ - մօսինի հրացան
Զէնքի նօմէրը - 36158

Ի՞նչ գործի համար - Խօշապի մէջ հանգուցեալ աներոջս արտեր ունիմ, որ բռնապետութեան ժամանակ մեծ մասէն քրդեր կ՛օգտուէին, ուստի կը խնդրուի յիշեալ զէնքի արտօնութիւն տաք, որպէսզի հնարաւորութիւն ունենամ երթալ և յիշեալ արտերու մասին մի կարգադրութիւն ընեմ:

Խաչատուր Գէորգեան

Մակագրություն. Տալ: Դիւանապետ Ա․ Դարբինեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 19, թ. 50, բնագիր, ձեռագիր:

N 84

Ի. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԵՎ ՃԱՇԱՐԱՆ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

29 մայիսի 1915 թ.
Վան

Վանի նահանգապետության Տիար կառավարչապետ
Կառավարչատան դիմաց աշճի104 Նշանի տուն վարձած և «Օթէլ- Վասպուրական» անունով հիւրանոց, ճաշարան և թէյարան բացած ենք: Հաճեցէք հարկ տեսնուած օրինական ձևակերպութիւններ ի գործ դնել տալ և արտօնագիր մը շնորհեք մեզ, որպէսզի ներկայիս և ապագայի մէջ որևէ դժուարութեանց չը հանդիպենք: