Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/93

Այս էջը հաստատված է

այժմ երկտողովս Ձեր ունկնդրութիւնը կը խնդրեմ ստորև գրւածներուն մասին:

Վերջերս մեր գաւառներէն լաւ լուրեր չեն ստացաուեր, իրականութիւնը ստուգելու և անձնապէս ապահովուելու համար եղած լուրերուն նկատմամբ, կուզեմ մեր կողմեր երթալ․ ուստի կը խնդրեմ ինձի տալ զէնք մը արտօնագրով հանդերձ և անցագիր մը ռուս կօզակներու և հայ կամաւորներու կողմէ արգելքի չհանդիպելու համար:
Արդ կը խնդրեմ հարկ եղած տնօրէնութիւն ընել հրամայէք:
Ցարգանօք՝

Կարճկանցի Մանուկ Պետրոսեան

Մակագրություն. Տալ զենքի արտօնութիւն Կարճկանի համար: Արամ

ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 2, թ. 8, բնագիր, ձեռագիր:

N 87

ԲԱՅԱԶԵՏՅԱՆ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆԻԿՈԼԱԵՎԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 466

29 մայիսի 1915 թ.

Ванскому губернатору.
Препровождая настоящую копию телеграммы командира корпуса за N 1577105, предписываю донести, при каких обстоятельствах имел место случай насильственного отобрания скота в Бегри-Кала, как фамилия начальника уезда, а равно, предупредить всех начальников уездов, что при повторении подобных случаев я не остановлюсь перед самыми решительными мерами воздействия, законом мне предоставленными.

Начальник отряда генерал-майор Николаев
Начальник штаба106

Ֆ.242, ց.1, գ.49, թ.1 և շրջ., բնագիր, ձեռագիր:

N 88

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՌԱՎԱՐՉԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԵՐԻ ՄԱՍԻՆ

29 մայիսի 1915 թ.

Յունիսի 1-էն սկսեալ Կառավարչատունս բաց է առտուան ժամը 9-էն (ը.ե.)107 մինչև կէսօրէն ետք ժամը 2, անկէ յետոյ կը փակուի:

Վանի նահանգապետ Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 39, թ. 18, տպագիր: