Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/96

Այս էջը հաստատված է

Կռւի միջոցին քիւրտերը մեր տնէն թալան տարած են 150 (հարիւր-յիսուն) հատ ոչխար, հինգ հատ կով, 10 (տաս) եզ, տաս-հինգ հատ աջառ, մէկ հատ ձի, 9 հատ գոմէշ: Թուրքերի և քուրտերի փախուստից վերջ, երբ բոլոր հայերն էլ գրեթէ քիչ-շատ կենդանիներ ունեցան, մենք մինչև այսօր ոչինչ չունենք: Անցեալ օրեր հօրեղբայրս՝ Սահակ Գէորգեանը Խօշապի կողմեր գնալով մեր կենդանիներից ութսուն (80) հատ ոչխար, երկու հատ կով, երկու հատ էլ գոմէշ ճանչցած, և երբ ուզեցերէ առնել և գիւղը բերել, բայց Քռէլի աղայի գիւղին մէջ կարգ մը վանեցիներ արգելած են բերելու:

Ուստի դիմելով Ձեր մեծութեան, պէտք եղած միջոցներով՝ մեր այդ գտած կենդանիների համար, որոնց մեր լինելը շատ վկաներով կը հաստատեմ - մի արտօնագիր տալը կխնդրեմ:

Յարգանքներով՝ Մովսէս

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 7, թ. 23, բնագիր, ձեռագիր:

N 93

ՌԱՄԿԱՎԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ «ՎԱՆ-ՏՈՍՊ» ԹԵՐԹԻ ԹՂԹԱԿՑԻՆ ԵՎ ՆՐԱ ՕԳՆԱԿԱՆԻՆ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

30 մայիսի 1915 թ.
Վան

Վսեմ նահանգապետ
Վանեցի պ. Եղիշէ Վարդանեան մեր կողմէ տեղւոյս «Վանտոսպ» թերթին108 շրջան թղթակից և կուռուպաշցի պ. Ահարոն Աբրահամեան իրեն օգնական նշանակուած ըլլալով, կը խնդրենք, որ հաճիք երկու հատ առանձին զէնքի արտօնագիրներ տալ իրենց հետևեալ մանրամասնութեանց համաձայն.

-թղթակից - Եղիշէ Վարդանեան - մէկ տասնոց ատրճանակ N

133176, փամփ. 100

-օգնական Ահարոն Աբրահամյան - մէկ տասնոց ատրճանակ N

95224, փամփ. 150
- մէկ կարճ մօդել ատրճանակ
1912, փամփ. 100

Խնդրելով, որ հաճիք փութացնել սոյն արտօնագրերու յանձնումը, մնամք յարգանքով՝

Սահմ. Ռամկ. Կուսակց. Վանի շրջանակային ակումբ Յ. Գույումճեան

Մակագրություն. Եղիշե Վարդանյան N 548, Ահարոն Աբրահամեան N 549: