Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/97

Այս էջը հաստատված է

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 19, թ. 53, բնագիր, ձեռագիր:

N 94

ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱԶԴԱՐԱՐԱԳԻՐԸ՝ ԼՔՎԱԾ ԳՑՈԻՂԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ

մայիս 1915 թ.

Հաստատուած ըլլալով, որ քանի մը կապալառուներ, օգտուելով տիրող անիշխանական վիճակէն, մէկ մէկ կազակ կամ հայ կամաւոր վերցուցած կը պտտին լքուած իսլամ գիւղերը և կը իւրացնեն հոնտեղ մնացած հացահատիկները և ապրանքները: Սրանով կը յայտարարենք, որ մասնաւոր անձինք իրաւունք չունին այդպիսի իրացումներ կատարելու, որ այդպիսի ապրանքներ պիտի գրաւուին և անսաստողները պիտի պատժուին:

Վանի նահանգապետ՝ Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 39, թ. 24, տպագիր օրինակ:

N 95

ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՉԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԼԵՍԿ ԵՎ ԱՎԱՆՑ ԳՅՈՒՂԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԵՐԿՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1 հունիսի 1915 թ.
Վան

Տէր նահանգապետ
Երկրագործական ամբարի գործիքներէն բաւականաչափ գութան և ուրիշ գործիքներ մեր ըրած քննութեան համաձայն Լէսկ և Աւանց գիւղեր տարուած են: Այս մասին նոյն տեղերու կառավարիչներուն պաշտօնապէս գրւելով, որոց քով որ կը գործուին, ցուցակագրելու և պէտք եղած կարգադրութիւն ընելու համար յիշեալ՝ ցուցակ վարչութեան ղրկելու հրաման ընելնիդ կը խնդրուի:
Երկրագործական տեսուչ՝

Խաչիկ Զինոբեան

Մակագրաթյուն. Գրուեցաւ Շահբաղիի գաւառապետութիւն.

ՀԱԱ ֆ. 242, ց. 1, գ. 10, թ. 30, բնագիր, ձեռագիր: