Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/98

Այս էջը հաստատված է

N 96

ՎԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈԻՑ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԴԻՄՈՒՄԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԱՂԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ ԿՈԶԱԿՆԵՐԻՑ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

N 15

1 հունիսի 1915թ.

Վսեմ նահանգապետ
Ի պատասխանի 523 N 30 մայիսի ձեր վսեմութեան՝ դիւանապետի յայտարարութեան, պատիւ ունիմ իմացնել, որ աղի ամբարները տակաւին կը մնան գօզակների հսկողութեան և կամենտանտի կնքոյ տակ, որով արգելք կըլլան մեր ագատ գործնէութեան, և նոյնպէս չեն թողուր, որ հողակոյտի տակ գտնուած աղերը դուրս հանելով, դիմացի ամպար փոխադրենք:

Ուստի կը խնդրեմ պ. կամենտանտէն, հրաման մը տրուեր, որ գազախները այլևս որևէ միջամտութիւն կամ պահպանութիւն չընէին, որովհետև արդէն տեղեր ունինք, որ կը հսկեն գիշեր և ցորեկ աղի ամպարներին:

Տնօրէն Հանրային պ. վարչութեան Վանայ՝

Խ.Ս. Արծրունի

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 13, թ. 9, բնագիր, ձեռագիր:

N 97

ՄՈԿՍԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N 1585

1 հունիսի 1915 թ.
Մոկս

Յարգելի պ. Արամ Մանուկեան

Կառավարիչ Վանի

Յարգելի պարոն.
Մոկս գրաւուերով հայ 2-րդ բանակի109 3-րդ վաշտի կողմէն այստեղն ալ որոշուեցաւ առժամեայ կառավարութիւն մը, որի անդամներն են՝
Գրիգոր Նահապետեան՝ գաւառապետ
Կարապետ Ղազարեան՝ գաւաոապետի օգնական
Աւագ Մարտիրոսեան՝ տնտեսական մասի կառավարիչ Կիրակոս Մարտիրոսեան՝ իրան օգնական, ջոկատապետ Բենօն՝ բերդապահ:

Այս բան ձեզ յայտնելով՝ կը յուսանք, պէտք եղած հրահանգներ ղրկէք գործերնիս վերաբերմամբ, որ պէտք եղած կերպով կրնանք օգտակար լինել մեր քանդուած, վառուած, վերան դարձած երկրին: Մէկ ալ յարգելիս, մեր շրջան սով է լինելու այժմ, մենք ունենք գաղթական դրսեցի 750 ոզմեցի, 400 կառկառցի, 500 մամուտանցի, 150 յակամերցի, հակուկցի, մօտ