4. ֊ՀՈՂ, ԿԱՐՕՏ, ՀՈՂ
Այս բաժինը կը բացուի Ֆ. Մ. Դոստոեւսկիէն առնուած մէջյբերումով մը.
Ով իր հարազատ երկրից հրաժարուել է,
Նա իր Աստծուց էլ է հրաժարուել։
|
|
Ու կը հետեւի բանաստեղծին խօսքը.
Դաոնալ է պէտք դէպի հողը հայրենի։
|
|
Հայրենիքը, կարօտով երգած են մեր գրեթէ բոլոր բանաստեղծները:
Ալիսիա կիրակոսեանը երգած է այսպէս.
Ես ուզում եմ դիպչել
Այն հեռաւոր հողին,
Բոյրերի մէջ նրա
Իմ անցեալը զգալ
Եւ բոյրերից նրա
Իմ աւիշը կազմել:
|
|
Մէկը կ՝ուզէ վերադառնալ, միւսը՝ դիպչելով հողին իր
անցեալը զգալ, ապա հողի բոյրէն իր աւիշը կազմել։
Արմանտը կը շարունակէ.
Հո՜ղ իմ, կարօտդ մաշող ու քո սէրն է մնացել,
Աւեր հոգի մի թափառ
Ու սիրտ՝ որ մօտ է պայթի...
|
|
Այդպիսին է սփիւռքահայուն կարօտը ուր պայթելու
մօտ սիրտ մը կայ միշտ։ Ւսկ յետո՞յ.
Այնքա՜ն մօտ ես ինձ,
Եւ ես՝ այնքան քեզ,
Թէ կանչեմ, գիտեմ
|
|