Էջ:Արմանտ բանաստեղծը, Թորոս Թորանեան.djvu/53

Այս էջը հաստատված է

Այս պարագային՝ ժողովուրդը ոտքի հանեց մեր բանաստեղծները և ոչ թէ քերթողները ոտքի հանեցին ժողովուրդը։

7.֊ Ո՜Վ ԲԱՐԲԱՐՈՍ ԴԱՐ

Այս բաժինով իր աւարտին կը հասնի այս մատեանը: Բայց մինչ աւարտը՝ տեսնենք ի՜նչ նիւթեր շօշափած է բանաստեղծը և ինչպէ՜ս: Տխուր ըլլալու պատճառներ ունի բանաստեղծը, քանի որ.

 Շէմքի վրայ քո տղմուտ՝
Մարդը Աստծուն է ծախում
Երկու արծաթի համար:


Ու այդպէս ըլլալուն. — Հասունացաւ և հոգիս ու դարձաւ մի հասուն ցաւ»։ Միջոց մը կը փնտռէ բանաստեղծը, փոխելու համար կացութիւնը, որպէսզի.

- Դաւեր չցանի էլ մարդն ագահ,
Ու հնձի ոճիր, արցունք, ահ ու մահ։
.............................................................
- Աշխարհն այս այժմ գայլ է անօթի...


Ուաշինկթընէն, 1976-ի Մարտ ամսուն, վերջերս մահացած Յակոբ Կարապենցը այսպէս գրած է Արմանտին. — «Մարդկային յոյզն եմ միշտ փնտրել բանաստեղծութեան մէջ և յաճախ յուսախաբ եղել ի տես մեր արդի բանաստեղծների անհաղորդ քերթուածների, ուր խօսքը անմարմին է, յոյզը շինծու, և ապրումը՝ գրքունակ։ Ես քեզ վաղուց գիտէի։ Գիտէի երգդ։ Ճանաչում էի հոգիդ։ Այդուհանդերձ հատորդ յայտնութիւն եղաւ։ Ապրեցի ամէն