է որ բանաստեղծութիւնը ունենայ յուզական մտքեր, ջերմ ու անկեղծ լինի. Հարազատութեամբ վերարտադրի իր զգացումը և ստեղծի Հաղորդական այն կամուրջը, որ ձգւում է բանաստեղծի սրտից ընթերցողի սիրտը։ Դրա համար պէտք է որ ճշմարիտ լինի ապրումը, կեղծ շեշտերը օտարուեն։ Արհեստական բարդացումները խորթ են Արմանտին։ Յաճախ նա դիմում է խորհրդանշանի վերա ծող փոխաբերութիւնների, նուաճելով պօէտական խօսքի աւելի լայն տարածքներ :
«Իր տողերում կայ մտածող մարդը, որն իր մտածում
ները արտայայտում է, ոչ թէ փիլիսոփայի կեցուածք ընդունած, այլ բանաստեղծի անմիջականութեամբ ու պարզութեամբ, և դա նոյնիսկ այն դէպքում, երբ նիւթը մղում է խրթին ձեւակերպումների: Որպէս ընկալող մարդ՝ նա միշտ ներկայ է իր բանաստեղծութիւններում, այլապէս չի ստեղծուի բանաստեղծի կերպարը, որ նրան տարբերում է մի ուրիշ բանաստեղծից: Այս Հանգամանքը եւս ընդգծում է, որ մենք գործ ունենք վաւերական բանաստեղծի հետ, որը որդեգրել է դասական պոէզիայի սկզբունքները և ստեղծել «Դարավերջի Սարսուռներ» յիրաւի մրցանակի արժանի գործ»։
Բանաստեղծը չ'ուզեր որ իր երազները հեոանան իրմէ.
|
Եւ այդ ծառն ալ ինքն է. բայց տարատունկ ծառ։ Պիտի
ինք իր հողին վրայ աճէր, որ իր իսկ հողէն ու արմատէն աւիշ ծծէր ու պտղաբերէր: Այն ժամանակ ինքը, հէնց կը լինէր՝ ի՜ր պԷս։