Էջ:Արևմտահայ բանաստեղծներ ժողովածու.pdf/150

Այս էջը սրբագրված է

ՀԻՇԱՏԱԿՆԵՐ

Հիշատակնե՜և… փշրանք՝ անցյալ խնջույքին,
Կրքով լեցուն կյանքին մրըրկեն մոլեգին
Բեկված հուսո, բզկտված սիրո ցան ու ցիր
Մնացորդներ. կայծեր վոր բնավ չեն մարիր:

Հիշատակնե՜ր… անոսըր բույր մը վարդի
Վոր տակավ տուփի մը մեջ կըցնդի,
Վերջալույսեն մնացած ցոլք նվազուն
Վոր կըմեռնին ծոցն անթափանց ամպերուն:

Մոռցված հանգերգն յերգի մը հին, մեղմորոր,
Փետուր մ՚ինկած քերովբեյի մը թևեն
Պատկերն անգույն սիրված դեմքի մը աղվոր:

Հիշատակնե՜ր… ծաղկի թերթեր նուրբ, քնքուշ
Համբույրներով, արցունքներով շաղախված,
Մահվան պես դառն, մանկան ժպտին պես անուշ: