Այս էջը հաստատված է

— Ո՛չ ձերինները հանցավոր են, ոչ ալ մերինները։ Գժտության պատճառը մենք մեր մեջ չենք գտներ, ուրիշ տեղ փնտրելու է․․․

— Մենք մեր գործին նայինք, ջանը՛մ,- ըսավ հույն երկաթագործ մը։— Ապոստոլը մեռավ, անիկա ազատվեցավ․․․ հիմակ ապրողներուն գործին նայինք։ Վաղը մեզի ալ կրնա բան մը պատահիլ, ո՞վ պիտի հոգա, Արիստաքի՞ն․․․— հարցուց անիկա ատաղձագործի մը, որ Արիստաքիի արհեստանոցը կաշխատեր։

— Արիստաքին ալ, Զարեհն ալ մեկ տեսակի շուներ են,— պատասխանեց արհեստավորը,— անոնք յուղի պես ջուրին երեսը կելլեն, մենք տակը կմնանք։

— Ատ ըսե, աղբար,— միջամտեց Ղուկասը,— մենք ան նայինք, թե վաղը ի՞նչ պիտի ընենք։

— Թող Բարպան խոսի,— ըսավ Հերակլը անիկա մեզմե աղեկ գիտե, թե ի՞նչ ընելու ենք:

Այդ միջոցին սպասյակ մը եկավ պատվերները ստանալու։

Արևը մայր մտեր էր արդեն, և երեկոյան զով քամին հեռու և մոտ պարտեզներեն կբերեր կիպարիսներու բարկ հոտը։ Երաժշտախումբը մեծ աղմուկով կնվագեր «Կարմեն» օպերայեն կտոր մը։ Զանազան սեղաններե սպասյակները կկանչեին, որոնք իրենց ստացած պատվերները կպոռային բուֆետին.

— Հինգ բիրա․․․ երկու խահվե․․․ երկու լոկում․․․ Դաշտելենի ջուր․․․ լիմոնատ․․․ լիմոնատ․․․ կազեոզ․․․

Այդ միջոցին վրա հասավ Վասիլի հույն ընկերներեն մեկը։

— Բարև ամենուդ,— ըսավ անիկա աշխուժությունով,— վաղը մեր արհեստանոցն ալ կփակենք։

Բարպան մտածումի մեջ էր, թե արդյոք պետք չէ՞ հայտնե իրեններուն, որ արհեստանոցը բանալ անհրաժեշտ է դեսպանատան պատվերին համար, երբ հանկարծակիի եկավ, լսելով, որ Դըրջանին արհեստանոցն ալ պիտի փակվի հետևյալ օրը։

— Վճռեր ենք,— ըսավ հույն երիտասարդը, ձեռքերը