Այս էջը հաստատված է

որոշեցին հաջողիլ—այդ էր իրենց նշանաբանը որը կկոչեին՝ իրենց ռևանշը ունենալ։

Վիկտորյան կշարունակեր անձնվիրությամբ վարվիլ Բեռնարներուն հետ։ Քանի որ ֆրանսիացի ամուսինները զորությունը ունեին Բարպային մտահոգությունները ցրելու, այդ բավական էր, որպեսզի Վիկտորյան հոգվով-մարմնով նվիրվեր անոնց: Անիկա նույնիսկ երախտապարտ էր Ժոզեֆինին. դիտեր էր, որ երբ ֆրանսուհիին բուրմունքը կմտներ սենյակեն ներս, և Ժոզեֆինը աշխույժ և ուրախ կըսեր, «Բոնժուր մոսյո Խաչիկ», երանության ժպիտ մը կերևար Բարպայի դեմքին վրա:

Ժոզեֆինը, որոշած ըլլալով կարգուկանոն դնել իրենց կյանքին մեջ վերստին դարձեր էր ժրաջան տանտիրուհի։ Վիկտորյան կգնահատեր անոր մաքրասիրությունը և ոչնչով ինքզինքը և իր տունը զարդարելու հատկությունը։ Անիկա սիրով փոխ կուտար կամ պարզապես կուտար այն բոլոր իրերը, որոնց պետք ունեին բեռնարները, և տանը չունենալու պարագային կերթար կգներ և անոնց պակասը կլրացներ։ Նախ՝ հաճախակի, հետո՝ գրեթե ամեն իրիկուն սովորություն եղավ ճաշի հրավիրել ֆրանսիացիները։ Վիկտորյան Ժոզեֆինի հրահանգներով ֆրանսիական ճաշեր կպատրաստեր։ Սկիզբները Ժոզեֆինը Վիկտորյային հետ կիջներ խոհանոց և կօգներ անոր, բայց հետզհետե քաշվեցավ։ Վիկտորյան շատ արագ թափանցեց ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներուն։ Անիկա չարաչար կհոգներ, բայց իր վարձատրությունը լիուլի կգտներ, երբ սեղան նստելե և կերակուրը ճաշակելե հետո Էմիլը և Ժոզեֆինը կբացականչեին.

— Զարմանալի՜ է, բոլորովին այն է, ինչ որ պետք է։

Բացի երեկոյան ճաշը, Վիկտորյան հաճախ կկանչեր Ժոզեֆինը, ֆրանսիական սուրճ կպատրաստեր մանրակրկիտ խնամքով — Ժոզեֆինը սրճամանը և աղորիքը թողեր էր Վիկտորյայի մոտ,— և նախաճաշիկը միասին կընեին, մանավանդ, երբ Սոֆիան այնտեղ ըլլար։ Մատամ Բլանի մոտ Սոֆիան սորվեր էր ֆրանսերեն, և երկու կիները կխոսակցեին իրար հետ՝ Վիկտորյայի զարմացական հիացում պատճառելով։ Վիկտորյան ալ սորվեր էր բառեր,