Սոֆյան մեղմորեն հանդիմանեց տալը, ըսելով թե՝ քիչ մըն ալ հանցանքը իրենն էր, ինչո՞ւ տանը մեջ օտար կնիկ մտցուց:
—Էրիկմարդ ըսածդ զարմանալի Է,— ըսավ ան,— անոնց
ամենեն ամուր սիրտ ունեցողին ալ չի վստահվիր…
պետք էր, որ մտածեիր…
-Որուն միտքեն կանցներ,– առարկեց Վիկտորյան՝
ձեռքերը ծնկներուն զարնելով,— որուն միտքեն կանցներ…
ամուսնացած կին, ամուսինն ալ քովն ի վեր, ինչո՞ւ պոչ
պիտի խաղցներ ուրիշի մարդուն։ Գալով Բարպային, օր մը
օրանց ատանկ նշան մը ցուցուցա՞ծ Էր… անչափ գեղեցիկ
կիներ, աղջիկներ տեսած Էր… ինչպե՞ս միտքես պիտի անցներ,
որ այդ յոթ օտար կնիկը..
—Որ խոսքը մեջերնիս, մայմունի կնմանի,— ըսավ
Սոֆյան։
—Մեյ մըն ալ Բարպային հարցո՞ւր,— ըսավ Վիկտորյան՝
խորը կսկըծով,— կա՛ ալ նե՝ ան Է, չի կա՛ ալ նե՝
ան Է…
Պահ մը երկու կիները խորասուզվեցան մտածմունքի
մեջ։
—Վասիլը հասկցե՞ր Է,— հարցուց Վիկտորյան։
—Այո՛, — ըսավ Սոֆյան։
—Է՛հ, ի՞նչ կըսե կոր։
—Մտատանջ Է, Վիկտորյա,— ըսավ Սոֆյան,— քեզի
ալ կմեղքնա կոր, Բարպային ալ կմեղքնա կոր։
Հետո ավելցուց.
—Աս ասանկ չըլլար, բան մը ընելու Է։ Ես Վասիլին
կխոսիմ։
Տարտամ հույս մը դողաց Վիկտորյայի արցունքոտ աչքերուն
մեջ:
-Աս ալ միտքես չէր անցեր,— ըսավ Սոֆյան։
Գոնե գործերը ասանկ չըլլային,— պատասխանեց
Վիկտորյան և պատմեց, թե ինչպես ծախեր Էր ոսկի ժամացրույցը,
շղթան և ապարանջանը և ատ բոլորը կերցուցեր
էր ֆրենկներուն։
—Մնացածովն ալ Բարպան այսօր գնաց աղեկ ձուկեր