Այս էջը սրբագրված է

առնելու. ես ալ ականջ պետք է դնեմ, որ եթե ֆրենկները գան, կանչեմ, ձեռքովս առնեմ, իմ տեղս նստեցնեմ ատ կինը։


—Պա՜հ, պա՜հ, պա՜հ,— կբացականչեր Սոֆյան։


Հետո Սոֆյան պատմեց, որ աոաջին ակնարկով կասկածեր էր Ժոզեֆինեն, իսկ էմիլը ոչինչ մարդ էր, գռեհի՛կ… Երեսդ նայած ատեն, կարծես թե աչքիդ բեբեկները պիտի գողնա։


—Մեյ մըն ալ Բարպային հարցո՞ւր,— ըսավ Վիկտորյան, նորանոր արցունքներ թափելով։


- Բարպան ատ կողմեն շատ միամիտ է,— ըսավ Սոֆյան։— Վասիլը միշտ պատմեր է այդ մասին։ Թող ֆրենկ ըլլա, ինչ կուզե ըլլա… գլխուն վրա կնստեցնե։ Բարպան լուրջ, ծանր գլուխ մարդ է,— ըսավ Սոֆյան,— բայց այդ մեկ կետին վրա պակաս կմտծե… ամեն ազգի մեջ աղեկը կա, գեշր կա…


Այդ միջոցին Միհրանը եկավ: Սոֆյան ոտքի ելավ մեկնելու համար։ Անիկա ապշած աչքերով դիտեց Բարպային ղրկած թանկարժեք ձուկերը և կարծես այդ բանին մեջ առարկայական ապացույց մը գտնելով, որ Խաչիկը խելքը կորսնցուցած Է, կրկին ու կրկին բացականչեց և հառաչեց։


Երկու կիները ջերմորեն իրար հետ համբուրվեցան և իրարու խոսք տվին ամեն ինչ ընել՝ Բարպան փրկելու համար։


Սոֆյայի մեկնելեն հետո Միհրանը բարձրացավ վերի հարկը, իսկ Վիկտորյան սկսավ ճաշը պատրաստել։


Ժամերը կանցնեին, և Բեռնարները չէին երևար։ Վիկտորյայի ազնիվ սիրտը սկսավ մտահոգ ըլլալ Բարպայի կրելիք հուսախաբության համար, եթե Բեռնարները չերևային։


Ժամը մեկին Բարպան եկավ և լսելով, որ Բեռնարներր չի կան, իր ծանր հուսախաբությունը ծածկեց առերևույթ անտարբերության տակ. հետո, կարծես թե հոգնութենե ջլատված, ծանր-ծանր բարձրացավ սանդուղներեն։


Քիչ հետո Վիկտորյան մտավ սենյակ.


—Խալխանը տապկե՞մ,— հարցուց անիկա։