միջոցին իսկ կզգար, որ անարդար էր իր կնոջը նկատմամբ, բայց այժմ Վասիլի ներկայության ամոթահար կզգար ինքզինքը, և այդ զգացումը դառնացուց իր տրամադրությունը:
—Տուն Է, կպատահի,— ըսավ ան հարձակողական շեշտով։
Վիկտորյան դուրս ելավ սենյակեն, անոր հետևեցավ
Միհրանը։
—Ի՞նչ կա,— կրկնեց Վասիլը՝ հոնքերը խոժոռելով։
—Բան չի կա,— պատասխանեց Բարպան՝ ուսերը թոթվելով։
—Ես գիտեմ, թե ինչ կա, Բարպա՛,— ըսավ Վասիլը
խիստ լրջությամբ,— ժամանա՞կ գտար ճամփե դուրս ելլելու…
մեյ մը ականջդ ետև ձգե, տես, թե մերոնք ի՛նչ հալի
են… գործերը բոլորովին դադրեցան, հազար տեսակ խնդիրներ
կան, հազար տեսակ հոգեր կան, հարցուցած, փնտրած
անգամ չունիս, քեզի վայե՞լ Է, Բարպա՛, աս վիճակը։
—Ի՞նչ ըսել կուզես կոր,— հարցուց Բարպան՝ կրկին
գրգռվելով։
—Ըսել կուզեմ կոր, որ ատ ֆրենկները քիթեդ բռներ
են… անոնք քեզի արժանի ընկերներ չեն…
—Դուն սխալ ես, Վասի՚լ,— ըսավ Բարպան՝ հազիվ
զսպված կատաղությունով,— Էմիլը և Ժոզեֆինը ազնիվ
մարդիկ են։
—Քեզի համար բոլոր ֆրենկները ազնիվ են, ատ շատոնց
գիտեմ, ոտքով, ձեռքով հանձնվեր ես ատ մարդոց,
խելքդ կորսնցուցեր ես…
Բարպան խայթվեցավ իր ներքին խոր զգացումներուն
մեջ, գլուխը բարձրացուց և ցասումի նոպայի մեջ գոչեց.
—Քեզի՛ ինչ…
Երկու վաղեմի րնկերները իրարու նայեցան ոխով և
զայրույթով։ Վասիլի դյուրաբորբոք արյունը արագ շրջան
մը ըրավ, բայց անիկա ինքզինքը զսպեց և աչքերը հեռացնելով
Բարպայեն, կարծես ինքնիրեն սկսավ ըսել.
—Աս ինչ աշխարհ Է, բե՜… ըսել Է տարիներու բարե֊
կամությունը՝ հե՛չ, միասին աշխատելը, միասին մտատանջ
ըլլալը՝ հե՛չ, հերիք Է, որ ֆրենկ օռոսբի մը ալյուրոտ քիթը