Այս էջը սրբագրված է

րարներու մեջ, բայց մեկը, անտարակույս գաղտնի ոստիկան մը, միջամտեր էր և իր պաշտպանության տակ առնելով էմիլը և Ժողեֆինը, կողմնակի փողոցներ էր առաջնորդեր անոնք։


Ոչ միայն այդ միջադեպը, այլև պարոն Ռոժեի տանը եղած խոսակցությունները աճեցուցեր էին էմիլի ինքնավստաահությունը։ Պարոն Ռոժեն սլատմեր էր, որ վերջին քսան տարվան ընթացքին շատ դեպքեր տեղի ունեցեր էին Կ. Պոլսո մեջ, բայց իրեն քիթը անգամ չէր արյունած։ Ինքը իր պաշտոնի բերումով ֆես կկրեր, բայց երբ խռովություն ըլլար քաղաքին մեջ, անպատճառ դուրս կելլեր և այդ պարագային՝ գլխարկով։


Այո՛, կատարելապե՛ս,— ըսեր էր ֆրանսիացի ուսուցիչը,— կբավե, որ մարդիկ գիտնան, թե եվրոպացի եք, և ոչ ոք չի համարձակիր ձեզ դպչիլ, իսկ այսպիսի օրերուն ո՞վ կհամարձակի գլխարկով դուրս գալ, եթե ոչ եվրոպացին, համենայն դեպս, ոչ տեղացի քրիստոնյան։


Եվ հիմակ, որ պատուհանը գոցած, սենյակին մեջ հավաքված կխոսեին, էմիլը ոչ միայն մեծ քաջասրտություն ցույց կուտար, այլև կվստահեցներ Բարպան։


—Ի՞նչ կարող է պատահիլ,— կըսեր ան, ներկաներեն ամեն մեկուն դառնալով,— ըսեք, կխնդրեմ… ի՞նչ կարող է պատահիլ…


—Շատ բան,— ըսավ Բարպան մտախոհ։


—Ինչ որ ալ պատահի,— հարեց էմիլը,— մեր դրոշակը մեզ կփրկե։


Բարպան զլուխը բարձրացուց և ուշադիր նայեցավ էմիլին։


—Դրոշակ ունի՞ք տանը մեջ,– հարցուց անիկա, և իր ձայնին մեջ հուզմունք կար։


—Իհարկե ունինք,— ըսին էմիլը և Ժոզեֆինը միաձայն։


Բարպան դարձավ երազուն։ Հակառակ իր մտատանջություններուն, հակառակ կրած ծանր տպավորություններուն, անոր աչքերը ժպտեցան։


Հոգդ մ՝ըներ, մոն վիյե,– ըսավ էմիլը՝ ձեռքովը