Այս էջը սրբագրված է

հողության , որպեսզի Յորկին նախակրթարանը ավարտելե հետո մտներ միջնակարգ վարժարան և հետո՝ համալսարան։ Այդ էր իրենց կյանքի միակ փառասիրությունը։ Բայց ո՛չ հորդորները, ո՛չ մորը արցունքները և ոչ ալ հորը սպառնալիքները չէին փոխեր Յորկին։ Իր բնությունով անհանգիստ երեխա, անիկա կկռվեր իր ընկերներուն հետ, վրան գլուխը կպատռեր, դպրոցական պայուսակը հաճախ կկորսնցներ և շատ անգամ տուն կվերադառնար արյունլվա, ջարդված։ Միայն մորը հուսահատությունը երբեմն կազդեր Յորկիին վրա։ Անիկ իր մայրը կսիրեր խոր և գորովագին սիրով, թեև երբեք չէր արտահայտեր իր զգացումները խոսքերով կամ վւայփայանքով։ Երբ մայրը՝ վհատելով իր տղուն տեսքեն, կսկսեր արցունք թափեի Յորկին կքաշվեր անկյունը և ինքն ալ, գաղտնի, ջերմ արցունքներ կթափեր։ Այդ պահերուն անիկա կվճռեր այլևս դժգոհության առիթ չի տալ իր մորը և, իրավամբ, կհաջողեր ինքզինքը զսպել քանի մը օր։ Բայց այդ պարագային պատանին կիյնար տխրության մեջ, ախորժակը կկտրեր, ան տարբեր կդառնար ամեն բանի. ծնողքը կմտահոգվեին և կկարծեին, թե հիվանդ է, մինչև որ, օր մը, պատանիին զսպված ուժերը պոռթկային որևէ բուռն արարքով մը։


Սակայն, եթե փոխանակ հանդիմանելու և նախատելու մեկը հետևեր Յորկիի վարմունքին, կտեսներ, թե որոշ տրամաբանություն կար անոր մեջ։ Յորկին խորապես կտառապեր որևէ անարդարության առաջ, եթե նույնիսկ իրեն հետ առնչություն չունենար։ Անոր ամբողջ էությունը ցավագնորեն կգալարվեր, երբ ներկա ըլլար անարդար հանդիմանության կամ պատիժի։ Յորկին ֆիզիկապես ուժով էր և մեծ թափով կնետվեր հաճախ անհավասար պայքարներու մեջ, առանց փույթը ընելու հետևանքները։ Անիկա դպրոցին մեջ սրտակից ընկեր չուներ և թեև կտառապեր այդ առանձնութենեն, սակայն ինքը չէր մոտենար ոչ ոքի, իսկ մյուսները կվախնային իրեն մոտենալու և բաժնելու այն դատապարտությունը և խիստ վերաբերմունքը, որոնց կենթարկվեր Յորկին մեծերու և իր ուսուցիչներու կողմե։


Նախակրթարանի վերջին երկու տարիներուն միայն Յոր-