Այս էջը սրբագրված է

բեռնակիր մը՝ կքած ծանր բեռան տակ։ Բեռնակիրի ֆիզիկական տագնապալի ջանքը կարտահայտվեր վզի մկաններու լարումեն, որոնք անոր քրտնաթոր ճակատին կնճիռներուն և բերնի ցավագին ծամածռության հետ կարտահայտեին, բացի ֆիզիկականր, հոգեկան ծանր տառապանք։


հայրը կդիտեր յուղանկարները, տղան կանգ առավ բեռնակրի պատկերին առաջ։


—Մաքուր գործ է,— մրմնջեց Վասիլը և դողդղացող երիտասարդին դառնալով հունարեն հարցուց.— Որո՞ւ գործերն են.


—էֆենդի՞մ… — հարցական ըսավ երիտասարդը։


Վասիլը իր հարցումը կրկնեց թրքերեն լեզվով։


—Ի՛մ նկարածներն են,— պատասխանեց երիտասարդը։


Եվ Վասիլը արգահատանքով և ակնածանքով նայեցավ երիտասարդին։


—Քանիի՞ կծախես կոր,— հարցուց Վասիլը։


— Տեսարանները մեկ֊մեկ ոսկի, իսկ ասիկա,— ըսավ երիտասարդը՝ ձեոքը դնելով բեռնակրի պատկերին շրջանակին,— երկու ոսկի։


Յորկին կհուսար և բուռն կերպով կցանկար, որ հայրը գնե բեռնակրի պատկերը, բայց չէր համարձակեր իր փափագը հայտնել. իսկ Վասիլը կրկին կդիտեր բնանկարները՝ անոնցմե մեկը ընտրելու համար։


Նկարիչ երիտասարդը պատվիրեց Վասիլին քիչ մը հեռուեն դիտել և անձկությամբ կհետևեր Վասիլի կրած տպավորությանը։ Վասիլը հիացած էր։ Հեռուեն դիտելով, բնության տեսարանները կստանային խորություն և պայծառություն։ Անիկա ընտրեց տեսարաններեն մեկը, որուն առաջին պլանին վրա կային ծառի մը սաղարթագեղ ճյուղերը, որոնք պատկերի վերևեն կթափվեին դեպի վար։ Ծառին բունր չէր երևար, իսկ տերևներր կարծես թե կշարժեին։


—Մեծ մարիֆեթ կա,— ըսավ Վասիլը Յորկիին։


Վասիլը կմտածեր, թե ինչպես այդքան մեծ արվեստ ունեցող մեկը այդպիսի թշվառության մեջ էր, որովհետև հայտնի էր, որ այդ նկարիչ ամչկոտ երիտասարդը աղքատ էր։ Անոր հագուստները խունացած և մաշած էին և կոշիկ–