Այս էջը սրբագրված է

—Իմ մտքիս մեջ եղած արձանը պիտի շինեմ,-ըսավ Յորկին, և անիկա իր մտածողության մեջ կտեսներ արձանային ներդաշնակ ձևեր։


Սոֆյան տեղի տվավ իր տղուն կամքին, գլխավորաբար անոր փափագը կատարելու համար, իսկ Վասիլը զգաց, որ այն ճանապարհը, որ տղան կընտրեր, փշոտ ճանպարհ Էր, բայց կարող Էր փառքի հանգեցնել։


—Այդ նկարիչն ալ մեջտեղ չելավ,— ըսավ Վասիլը,— տեղեկություններ կհարցնեինք, որո՞ւ պետք Է դիմել, ես ի՞նչ գիտնամ…


—Ես կփնտրեմ Նահատը,— ըսավ Յորկին:


—Գնա, Նահատ գտի՛ր Ստամբուլի թաղերուն մեջ… սարը ճիզմելի Մեհմեդ աղա*…


—Ես կգտնեմ,— ըսավ Յորկին ,— գեղարվեստից վարժարանը կերթամ, կհարցունեմ, շուտով կբացվի։


Յորկին արդեն քանի մը անգամ գացեր Էր Յուքսեք Կալդըրըմ՝ նկարիչը տեսնելու համար, բայց անիկա չիկար ու չիկար. հարևան խանութպաններն ալ բան չէին գիտեր անոր մասին. ոչ ոք անոր բնակարանին հասցեն չուներ. այնքանը միայն գիտեին, որ Ստամբուլ կբնակեր։


Իրիկունը Վասիլը ըսավ կնոջը.


—Յորկիին դեմ երթալ աղեկ բան չէ, անոր բնավորությունը այդպես է։ Թող մեկ֊երկու տարի երթա գեղարվեստից վարժարանը, հավեսը առնե։ Եթե ատ ալ չեղավ, այն ատեն կտեսնենք։


Վասիլը այդ մասին խոսեր էր Բարպային, որ ոչ միայն հավանություն տվեր էր, այլև ոգևորվեր էր։


—Մեր երկրին մեջ է, որ արտիստները հարգ չունին ըսեր էր Բարպան,— և խեղճ ու կրակ վիճակի մեջ են։ Եվրոպայի մեջ, ընգհակառակը, անոնք թե շատ դրամ կվաստակին և թե՛ մեծ հարգ կվայելեն… չոճուխին կամքին դեմ մի երթաք։


Բարպան տեղեկացավ, որ գեղարվեստից վարժարանի արձանագործության բաժնի վարպետը Ոսկան անունով ար- ____________

  • Անգտանելի մարդ, բառացի՝ դեղին մույկերով Մեհմեդ աղա (թուրք)։