Այս էջը սրբագրված է

ձանագործ մըն է, և միջոցը գտամ ձեռք բերելու Յորկիի մուտքի արտոնությունը։

Յորկին կլողար երանության մեջ։ Անիկա հանկարծ հանդարտեցավ և լրջացավ։ Անիկա երախտապարտ Էր ծնողքին, Բարպային և այն անհետացած նկարչին, որ պատճառ եղեր Էր իր ճամփան գտնելու։

Առաջին օրը, որ Յորկին մտավ գեղարվեստից վարժարանը, զմայլած մնաց ավարտած կամ կիսատ արձաններու առաջ, որոնք ուսանողները կաղապարեր Էին գորշ կամ աղյուսագույն կավով։ Անիկա համբերությամբ կրեց այն առավել կամ նվազ բիրտ կատակները, որոնց նորեկ մը կենթարկվի արվեստանոցներու մեջ, և այդ հանգամանքը, առաջին օրեն, Յորկին համակրելի դարձուց շատերուն։ Անիկա ամենեն երիտասարդն Էր իր ընկերներու մեջ, և ամենքն ալ մեծ եղբոր պես կվարվեին իրեն հետ։ Այնտեղ կային հայ, հույն և թուրք ուսանողներ, բայց ամենքն ալ, կարծես թե, մեկ ազգ մը ունեին արվեստը, և եթե պատահեր, որ խումբեր կազմեին, այդ կըլլար, միմիայն արվեստագիտական պատճառներով։

Յորկին շուտով զգաց, որ այստեղ կտիրեր բոլորովին ուրիշ մթնոլորտ: Տարբեր ազգությանց պատկանող ուսանողներու մհջ նշմարելով անվերապահ համերաշխություն, սկսավ ստանալ տեսակ մը անտարբերություն, այդ բոլորը, կարծես, կհամապատասխաներ իր մեջ դեռ չի ձևակերպված ձգտումներու։ Անիկա մեծ եռանդով կաշխատեր, կօգներ կավի կույտեր դիզելու, հետևելով մոտավորապես կաղապարվելիք արձանի շրջագծին, կհսկեր, որ կավի պահեստը միշտ խոնավ մնա, և ազատ ժամանակը ճկուն կավով կշիներ որթատունկի և բաղեղի տերևներ, որոնց բնական օրինակները ուներ իր առաջ։ Բայց անիկա, ուսուցիչին կամ ավագ ընկերներու տված պատվերներեն դուրս, կջանար ուրվագծել կերպարանքներ։ Շուտով Յորկին ուշադրություն գրավեց իբր արտակարգ ընդունակությամբ օժտված ուսանող։ Անոր հպումները կավե կույտին վյրա, անվրեպ Էին. անիկա իր մատներուն մեջ կարծես ուներ արտիստի բնազդը և իր հատուկ զգացողության շնորհիվ մեկ անգամեն