Այս էջը սրբագրված է

ձեռք կբերեր, ինչ որ երկար մարզանքներու արդյունք կրնար ըլլալ ուրիշներու համար։


Յորկին իր բնավորության գիծերով նույնպես սիրելի դարձավ իր ընկերներուն։ Անիկա առատաձեռն էր և հորը տված շաբաթականը կծախսեր ընկերներու հետ։ Իսկ երբ ուսանողները փողոց կելլային որևէ չարաճճիություն ընելու, Յորկին հիացում կպատճառեր իր ճարպկությամբ և ֆիզիկական ուժով։ Քանի մը շաբաթվան ընթացքին անիկա գրավեր Էր իր տեղր ուսանողներու մեջ, և ամենքն ալ շուտով մոռցան, որ անիկա նորեկ Է և դեռատի։


Առաջին օրերեն Յորկին ուզեց հետաքրքրվիլ Նահատով և երբ օր մը կաշխատեր թուրք ուսանողի մը՝ Ռահմիին հետ, Յորկին հարցուց անոր.


—Դուն Նահատը ո՞ւրկե կճանչնաս,–* ըսավ Ռահմին և աշխատանքը ընդհատեց։


—Կճանչնամ, այսինքն՝ մեկ անգամ տեսած եմ,— ըսավ Յորկին։


—Խեղճը շատ ծանր հիվանդ Էր,— ըսավ Ռահմին,— հիմակ ալ բոլորովին առողջ չէ։


Հետո ավելցուց.


֊ Կուզե՞ս, օր մը միասին երթանք այցելության:


—Շատ կուզեմ,— ըսավ Յորկին։


Անոնք որոշեցին այդ այցելությունը ընել շաբաթվան սկիզբը, որպեսզի դրամ ունենան և միրգ ու քաղցրեղեններ տանին Նահատին։


—Անասելի թշվառ վիճակի մեջ է, — ըսավ Ռահմին,— Նահատը մեծ տաղանդ ունեցող տղա է, բայց ի՞նչ օգուտ, հազիվ թե դիմանա, կկորչի…


Որոշված օրը Յորկին և Ռահմին միասին ճամփա ելան, երբ իրենց աշխատանքի ժամը լրացավ։ Անոնք նախ դեգերեցան Մեծ շուկային մեջ՝ գնումներ ընելու համար։


Յորկին առաջին անգամն էր, որ կմտներ Ստամբուլի Մեծ շուկան, որուն առասպելական համբավը լսած էր։ Կամարակապ անցքերը, որոնց երկու կողմերը շարված էին խանութները, բազմազան ապրանքներով լեցուն էին, կամարներու լուսամուտներեն մաղվող մեղմ լույսը, որ մարդիկը և