թուրքերս, առտուծմե անիծված, մարդոցմե արհամարհված ժողովուրդ մըն ենք…
Գիշերը սկսած Էր իջնել, և երբ անոնք հասան կամուրջի գլուխը, օդային գաղի ջահին տակ կանգ առին: Յորկին կդիտեր ընկերոջը վշտագին դեմքր և կուղեր սրտապնդող բան մը ըսել անոր, բայց չէր համարձակեր։
Ռահմին կբնակեր Ոսկեղջյուրի վրա, էյուբի թաղը և պետք էր բաժնվեր Յորկիեն, բայց, կարծես, դեռ ըսելիք բան ուներ։
-Մեզ շատ կբամբասեն,— ըսավ անիկա վերջապես,— մեզ կներկայացնեն ինչպես բորենիներ, գիշատիչներ… Կան, անշուշտ, ատոնք, որ մեր արյունն ալ կծծեն, մեր միսը կհոշոտեն, բայց թուրք թշվառ ժողովուրդը…
Ռահմիին ձայնը դողդղաց, անիկա հակեցավ դեպի Յորկին և, կարծես գաղտնաբար, զսպված ձայնով ըսավ անոր.
֊ Եթե անգամ մր մեր համր բերաններր բացվեին… եթե մեր ցավը և վիշտը կարենաինք գոռալ, աշխարհս կսարսըռար…Է՛հ, ցտեսություն,եղբա՛յր, բարին տար հետդ,- ըսավ անիկա՝ ձեռքը ֆեսին տանելով-էվել-պակաս խոսքեր ըրի, ներողություն… ներե՛ ինձ, բայց այդ խոսքերը մի մոռնար… երբե՛ք…
-Չեմ մոռնար… երբե՛ք,— ըսավ Յորկին և ձեռքը երկարելով ավելցուց. — երթաս բարով, եղբայր…
Յորկին մինակը անցավ կամուրջեն, անիկա, կարծես թե, բեռնավորված Էր իր ուժեն վեր բեռով մր։ Ինքզինքը կըզ՜գար ճնշված և միևնույն ատեն՝ հպարտ. անիկա կհասկնար, թե ինչո՞ւ ճնշված Էր, բայց չէր կրնար գտնել իր հպարտության զգացումին աղբյուրը։ Կյանքի ճանաչողության տեսադաշտը կընդարձակվեր օրեօր, և միևնույն ատեն մարդկային թշվառության երեսները կբազմապատկվեին։ Դժոխային իրականությունր իր բիրտ հարվածներով կքանդեր այն սահմանափակ կյանքի պատկերացումր, որ ճանչցեր էր մինչև հիմա և որուն մեջ եղած անարդարությունները խորապես տառապեցուցեր էին զինքր։ Հանկարծ իր մտքին ներկայացավ թրքական թաղին վհատեցուցիչ թշվառությունը և