Նահատը ժպտելով նայեցավ Յորկիին և շարունակեց.
—Անիկա կուգար իմ մարմինս բժշկելու, հոգիս բժշկեց.
եղրայրներ,— ըսավ ան՝ հետզհետե ավելի հուզվելով,—
ձեզի մեկ խոսք մը ըսեմ, հասկցեք. ծարավ կտոչորեի, պաղ
աղբյուրին քով տարավ ինձ… Անիկա քիտաբ մը ունի,—
ըսավ Նահատը պահ մը լռութենե ետքը,— անոր մեջն է բոլոր
խնդիրներու բանալին։
—Չըլլա՞ թե աղանդավոր մըն է,— ըսավ Տիրանը:
—Ոչ, եղբայր, անիկա ուսմունք առած, գիտուն մարդ
է… վերջապես, թող այս խառնակ օրերը անցնին, դուն ինքդ
կտեսնես։
Այդ խոսակցությունը մեծապես ազդեր էր Յորկիին վրա,
և ան, ավելի հաճույք պատճառելու համար Նահատին, հետևեր
էր անոր պատվերին։ Երբ ցույցին օրը անտեղյակ
մայրը ըսեր էր որդվույն, որ քիչ մը դուրս ելլե, օդ առնե,
անիկա մերժեր էր՝ ըսելով, թե աշխատանք ունի…
Եվ հիմակ հայրը թմբին խմելով և դիտելով Յորկիին
լուրջ դեմքը, երբ կվարաներ անոր ըսելու, թե որոշ վտանգ
կար հետևյալ օրը Ստամբուլ երթալուն մեջ, միտքովը իսկ
չէր անցներ որ իր տղան ավելի տեղյակ էր երկրին քաղա֊
քական վիճակին, քան թե ինքը՝ Վասիլը։
* * *
Գիշերը Վասիլը տենդ ունեցավ և անդադար, կես֊քուն, կեսզարթուն, կտեսներ ցուցարարներով հորդ ամբոխը, ուրկե դեմքեր կանջատվեին կատաղի կամ ցավագին ծամածռություններով։ Այդ հիշողությունները երբեմն մղձավանջի կվերածվեին և կանցնեին իրականության սահմանը։ Վասիլը կկարծեր, որ այդ մարդկային հոսանքը վարարած գետ է՝ իր հունեն դուրս եկած, որ պիտի հեղեղե և ավերե ամեն ինչ։ Երբեմն ալ Վասիլին կթվեր, որ այդ կատաղած ամբոխը գերագույն ճիգի մը մեջ, անծանոթ ցավ մը կգոռար։ Բայց երբ Վասիլր կսթափեր, միտքը կստանար արտասովոր պայծառություն։ Անիկա կմտածեր, թե որքան ատեն որ երկրի ժողովրդական լայն զանգվածները անծանոթ աշխարհ