Այս էջը սրբագրված է

Յորկին, մորը ձայնը լսելով, խլրտաց վերմակին տակ, նույնիսկ գլուխը մեյ մը բարձրացուց, բայց կրկին մխրճվեցավ անկողնի ջերմության մեջ։


Սոֆյան իր հոգնած դեմքը դարձուց մեկ մը Վասիլին, որ նույնպես արթնցեր Էր, և մեկ մը Յորկիին: Անոր սիրտը լեցուն էր անզգալի գորովով իր ամուսնույն և տղուն համար և իր նուրբ բնազդով կզգար, որ անոնք երկուքն ալ վտանգի մեջ են և ինքը անզոր Է իր սիրելիները պաշտպանելու իր տաք և ցավագնորեն գողտր սրտին վրա։ Անիկա կրկին գնաց պատուհանին առաջ, որու առջին նույն խտությամբ կախվեր Էր մառախուղը և, ինչպես եթե իր սրտին անձկությունը կապ մը ունենար այդ երևույթին հետ, որ աշնան մեջ սովորական Էր Կ. Պոլսո համար, անիկա զգաց, որ իր հոգերն ալ կխտանային, կընկճեին զինքը։


Անիկա կրակարանը բացավ և սկսավ նախաճաշը պատրաստել ու միևնույն ատեն որոճալ իր միտքերը։


Վասիլը թոքերու մեջ արյունախռնում ուներ. բժիշկը հայտներ Էր, որ անոր վիճակը կարող Էր ծանրանալ։ Մյուս կոլմանե, Յորկին վերջին օրերը չափազանց փոխվեր Էր: Անիկա ուշ կվերադառնար տուն և զարմանալի կերպով հոգնած: Սոֆյայի հողին կդողար, մտածելով, որ իր տղուն վտանգ մը կսպառնար: Ամեն առավոտ խոհեմության խորհուրդներ կուտար անոր, աղերսագին ձայնով կխնդրեր անկե, որ ինքզինքը պահպանե ամեն կարգի փորձանքներե։ Յորկին զարմացած կնայեր մորը, արյո՞ք անիկա գիտեր իր գաղտնիքը, և մայրը կհանգստացներ ավելի իր պաղարյունությամբ, քան թե իր ըսած ժլատ բառերով։ Սոֆյան քիչ մը կհանգստանար, բայց երբ տղան կմեկներ, և անոր հասակը կանհետանար մորը աչքերուն առաջքեն, դարձյալ բոլոր վատ հավանականությունները կսպառնային խուժել իրենց համեստ ու խաղաղ կյանքին վրա։ Մինչև որ Յորկին կրկին կվերադառնար տուն, Սոֆյային երևակայությունը կերթար մինչև ծայրահեղ ենթադրությունները, որոնք հետզհետե կարծես իրական կդառնային, և անիկա կտանջվեր անընդհատ, իր հոգերը ծածկելով նույնիսկ Վասիլեն, որ շատոնց սորված Էր կնոջը կասկածոտ բնավորության։