Այս էջը սրբագրված է

ես անոնց կհամոզեմ, որ գին չկոտրեն. աղվոր բան չէ էսնաֆին վնաս հասցնելը։


—Լավ,— ըսավ Զարեհը, զգալով, ոը դիմադրելը անօգուտ է,— ետքը կմտածենք, բան մը կընենք։


Հետո, երկու ձեռքերը իրար շփելով, հայտնեց.


—Դըրջանին բանը բուրդ Է, ան ալ սերասքերին դիմեր Է, մարդ մեջ մտցուցեր Է, բայց օգուտ չէ ըրեր… Ես իմացա… դեռ ուրիշ բան ալ իմացա…


Բարպան հետաքրքրվեցավ Վասիլի կապակցությամբ։ Զարեհը՝ խորհրդավոր երևույթ մը առնելով, ըսավ.


-Բոյկոտ պիտի հայտարարեն հույներու դեմ… վաղը կամ մյուս օր թերթերը կգրեն։


Քանի մը օր ետքը, երբ Զարեհ էֆենդիին աշխատանոցը կհևար իր բոլոր հնոցներով, որոնց թվին վրա ավելցեր էին ուրիշներ, Արիստաքիի բանվորներեն շատերր անգործ կդեգերեին սրճարանները։ Անոնք երբեմն կուգային, կդիտեին իրենց հարևան ընկերներու աշխատանքը և երբեմն ալ նույնիսկ ընկերաբար կօգնեին նեղը մնացած արհեստավորներուն։ Բարպան կցավեր, տեսնելով այդ անգործները, բայց դեռ չէր կրնար բոլորին ալ գործ տալ։ Անիկա որոշ թիվով բանվորներ առեր էր Արիստաքիի արհեստանոցեն և այդ առթիվ ալ բուռն վեճ ունեցեր էր Զարեհին հետ։ Ճիզվիտի կարծիքը այն էր, որ ներկա պայմաններու մեջ հույն աշխատավորներու վարձքը կարելի է կրճատել։


—Գործի օրենբը այդ է, Խաչիկ,— ըսեր էր անիկա,— առիթեն պետք է օգտվիլ. այսօր հույներու վիճակը այնպես է, որ… բերաննին աղ դիր, մորթե… ձայն չեն կրնար հանել։


Բարպան բուռն կերպով զայրացավ և ծանր խոսքեր ըրավ Զարեհին, որ ինքզինքմեն դուրս ելած, ճչաց.


—Դուն ալ քու ատ խելքովդ ատ հասակդ կմնաս…


—Ես գործս կձգեմ, կերթամ, դուն ինչպես կուզես, անանկ ըրե, բայց ոչ իմ միջոցով,— ըսավ Բարպան։


Հույն բանվորները կզգային, թե ինչպես Բարպան զիրենք կպաշտպաներ. «Ասլանի պես մեր կուշտին կեցած Է», կըսեին անոնք և երբ «Բարպա» կըսեին, Խաչիկը այնտեղ