Այս էջը սրբագրված է

հիվանդությունները չի տարածելու համար քաղաքին մեջ, ուր գրեթե կտասանորդվեին, կրկին ճամփա ելլելե առաջ դեպի Անատոլուի խորքերը։ Այդ գաղթականներով շարքերը անընդհատ կերկարաձգվեին Սկյուտարի Փոստա֊յոլուի վրա, պարզելով ասիական ափի արվարձաններու ազգաբնակչության՝ պատերազմի արհավիրքը և անոր արդյունքը եղող թշվառության քստմնելի պատկերները։


Վերջապես, օր մըն ալ քաղաքի բոլոր երակներուն մեջ սպրդեցավ Ադրիանապոլսո անկման լուրը։ Երբ թերթերը, քանի մը օր ետքը միայն, պաշտոնապես հաղորդեցին, թշնամին արդեն հասեր Էր մայրաքաղաքի դուռը, Դեր-ուլ֊սաադեթ*. իսլամական աշխարհի թանկագին մարգարիտը, աննման գեղեցկուհին, ոմանք կըսեին, վտանգի մեջ Էր։


Ամբողջ քաղաքին վրա չոքեցավ անդոհական մղձավանջ մը։ Շոգենավերուն մեջ, հասարակաց վայրերու մեջ թուրքերը առանձին կխմբվեին և փսփսալով կխոսեին և երբեմն մեկնումեկը, չի կրնալով տիրապետել իր լարված ջիղերուն, կհեկեկար։ Այն թաղերուն մեջ, ուր խառն բնակիչներ կային, թարքերը չի տեսնել կամ չի ճանչնալ կձևացնեին իրենց հայ կամ հույն դրացիները։ Անոնք գլուխնին կախ կանցնեին և, կարծես, իրենց սեփական երկրին մեջ դարձեր Էին վտարանդի։


Գիշերվան լռության մեջ հեռուեն կլսվեր թրքական պաշտպանության ամենամոտ գծի՝ Չեքմեճեի դիրքերեն արձակված թնդանոթներու խուլ թնդյունր։ Երբեմն օդը կդառնար թրթռուն՝ իրարու ետևե արձակվող ռումբերեն։ Եվ մարդիկ, մութին մեջ, բաց պատուհաններու առաջ, ահով ու սարսափով կհետևեին այդ չարագուշակ թնդյուններուն։

                            *
                         *     *

Օրնիբուն Բարպան չարաչար աշխատեր Էր թե՛ գործերը կարգավորելով և թե՛ սալին առաջ անձամբ մուրճ զարնելով։ Իսկ արհեստավորներուն մեկնելեն հետո գործ ունեցեր ___________

  • Կ. Պոլիսլ կկոչվեր նաև Գեր֊ուլ֊սաադեթ, այսինքն՝ Երջանկության

դուռ։