Այս էջը սրբագրված է

Հույն պատգամավորություննեը կներկայանային ֆրանսիական դեսպանատունը և խնդրագիրներ կներկայացնեին՝ ադմիրալ դէսպերեի ուշադրութունը հրավիրելու համար հեռավոր թաղերու վրա:


Վերջիվերջո, Էմիլը բացեիբաց արհամարհանքով և ծաղրանքով արտահայտվեցավ տեղացի Հայ և Հույն ազգաբնակչութչան մասին։


—Կատարյալ նապաստակներ, վախկոտ, խեղճ ու կրակ մարդիկ,— ըսավ ան։— Խոսքը մեջերնիս, պաշտպանելիք մարդիկ չեն, գնդակ մը արձակվի, լեղիները կպատռի: Թող մեզ՝ եվրոպացիներուս հետ վտանգի խնդիր մը ըլլա, այն ատեն կտեսնեք…


Անիկա երկու բթամատները գրեր Էր բաճկոնակի թևերուն և, վտիտ կուրծքը ցցած, կերթևեկեր սենյակին մեջք: Անոր մանր աչքերը՝ հարաշարժ բիբերով, կստորագծեին իր արհամարհական խոսքերը։ Իսկ ժոզեֆինը երբեմն֊երբեմն կմրմնջեր.


-ճի՛շտ Է այդ, ճի՛շտ Է…


Էմիլը եկավ կանգնեցավ Խաչիկի առաջ, որուն հադթանդամ մարմինը և ուժեղ բազուկները՝ մուրճի պես ամուր բռունցքներով, հակադրություն կկազմեին Էմիլի ճղճիմ իրանին հետ։ Արյանբ տաք ալիքներով կբարձրանար Խաչիկի ճակատը: Անիկա պահ մը անձկալի անհանգստություն զգաց, մտածելով, որ ապավիներ էր այդ մժեղի նման մարդու պաշտպանության։ Բարպան երկաթագործի իր առույգ մարմնի գրեթե ֆիզիկական մղումովը ըմբոստացավ էմիլի արտահայտած արհամարհանքին դեմ և, հիշելով իր ընկերները, ուզեց ըսել, թե անոնցմե ամեն մեկը, խաղաղ մարդիկ, եթե հարկ ըլլար, վագրի պես կկռվեին իրենց տունը և ընտանիքը պաշտպանելու համար։ Բայց վտանգը, որ կսավառներ այդ խաղաղ մարդոց վրա, այնքան ահագին էր, որքան անորոշ, և Բարպան երկու հոնքերը բարձրացնելով շառագունած ճակատին վրա, տարտամորեն կմտածեր, թե ինչո՞ւ իրենց նման մարդիկ կենթարկվեին այդպիսի աղետներու, երբ Ժոզեֆինը և էմիլը հասկցան, թե Բարպան վշտացած է։