Այս էջը սրբագրված է

մը, հնոցներու ճարճատյունը, փքոցներու հևքը, որոնց հետ կներդաշնակվեին մկանուտ բազուկներով շարժումները, քրտնաթոր և շառագունած ճակատները՝ աշխատանքի լրիվ եռանդին մեջ եղող այդ մթնոլորտը ոչ միայն հաճելի էր Բարպային, այլև գերազանցապես ընտանի։ Եթե նույնիսկ հեռավոր սալի մը վրա աշխատողի մը բազուկը թուլանար, Խաչիկի վարժ ականջը կզգար, թե այնտեղ բան մը կա, և ծանր քայլերով կերթար դեպի այդ կետը։ Անիկա ոչ միայն իր ականջներով, այլև կարծես ամբողջ մարմնով կզգար ար֊ հեստանոցի բազկերակը։


Ահա թե ինչու անիկա հասկցավ, թե բան մը պատահեցավ, երբ մեկուսի կանգնած՝ սիգարեթը կոլորեր: Բոլոր մուրճերը կծեծեին երկաթը, փքոցները կհևային, բայց աշխատանքային ռիթմը խախտվեցավ։ Կարծես ցուրտ սարսուռ մը անցավ տաք արհեստանոցին վրայեն։ Բարպան իր ակնարկը դարձուց հույն բանվորի մը վրա, որ շինված կառքի մը ջնարակված մասերը կլվար, և անոր նայվածքին մեջ տեսավ անձկալի մտահոգություն։ Այդ պահուն Ղուկասը եկավ և Բարպայի ականջին հայտնեց, որ ոստիկաններ մտեր են գրասենյակը և կխոսին Զարեհ էֆենդիին հետ:


Բարպան անայլայլ երևույթով ոլորեց սիգարեթը, վառեց լուցկիով և հանդարտ քայլերով ուղղվեցավ դեպի գրասենյակը: Անիկա իր անցած ժամանակը ընդունեց աշխատավորներու անձկալի ակնարկները և զգաց, որ անոնք կապավինին իրեն, և հոգին լեցվեցավ հորդ զգացումներով։


Գրասենյակին մեջ երկու համազգեստավոր ոստիկաններ ոտքի կանգնած Էին, բայց ուրիշ երկու սիվիլ պաշտոնյաներ նստած Էին գրասեղանին առաջ, դեմ առդեմ և, մեծ Էջերով թուղթեր դրած իրենց առաջքը, հարցումներ կուղղեին Զարեհ Էֆենդիին, որ նույնպես ոտքի կանգնած Էր և կռթնած միջնորմին։ Ճիզվիտը ստացեր Էր կեղծ զարմացական արտահայտություն և մի առ մի կանվաներ հույն աշխատավորները, որոնց ցանկը կպատրաստեր երկրորդ պաշտոնյան։


Երբ Բարպան ներս մտավ, Զարեհ Էֆենդին ձեռքերը իրար շփեց ու ըսավ.