Այս էջը սրբագրված է

– էֆենդինե՛ ր, ահա իմ գործակատարը, անիկա ոչ միայն ունի բոլոր աշխատավորներուն ցանկը, այլև գիտե ամեն մեկ ուն ճիշտ Հասցեն։

Երկու պաշտոնյաները նայեցան Խաչիկի խոժոռ և խիստ դեմքին:

Զարեհ Էֆենդին թրքերեն բացատրեց Բարպային.

—Խաչիկ, հայերու համար բան չի կա, այս Էֆենդիները միայն հույներու անունները կուզեն կոր:

—Այստեղ հույն, հայ չի կա,— ըսավ Խաչիկը՝ ճիզվիտին պատասխանելով,— մեր բոլոր բանվորները օսմանցիներ են:

—Այդ ձեր գործը չէ,— միջամտեց ցանկը պատրաստողը,— ձեր կարծիքր չէ որ պետք է, այլ հույներու անունները և ճիշտ հասցեները։

Բարպան հասավ զայրույթի գերագրգռության և մեծ ճիգ ըրավ ինքզինքը զսպելու համար։ Անիկա դժգունեց, բայց աչքերը փայլատակեցին։ Անիկա խորապես վիրավորվեր էր պաշտոնյային արհամարհական շեշտեն և որոշեց որևէ պատասխան չի տալ, մանավանդ որ Զարեհ էֆենդին, փոխանակ Խաչիկի ներկայացուցած փրկության գոտիին կառչելու, ընդհակառակը, կարծես թե դժգոհ էր Խաչիկի խուսափողական պատասխանեն։ Բայց մյուս պաշտոնյան անմիջապես ջանք թափեց սիրաշահելու Խաչիկը։

—էֆենդին իրավունք ունի,— ըսավ անիկա մեղմ ձայնով,— մեր երկրի զավակները, առանց ազգային խտրության, օսմանցիներ են, ունին քաղաքացիական հավասար իրավունքներ։

—Այստեղ ոչ մեկ յունանցի չի կա,— ըսավ Խաչիկը, թուքը դժվարավ կուլ տալով։

—Այդ բանին բացարձակ վստա՜հ եք,— հարցուց գլխավոր պաշտոնյան։

—Բացարձակ,- պատասխանեց Բարպան։— Այստեղ բոլորը,— ավելցուց անիկա հանդարտած,— հույն թե հայ, խաղաղ մարդիկ են, օրր կվաս տ ակին, օրը կուտեն* ամեն մեկը իր արհեստեն, իր ընտանիքի գործերեն դուրս որևէ բանով չզբաղիր: