Այս էջը սրբագրված է

—Մենք առինք Արիստաքիի հույն և հայ բանվորները,– ըսավ Բարպան։


—Ի՞նչ կարծիք ունիք այդ հույներու մասին,— հարցուց պաշտոնյան։


—Ամենքն ալ հանգիստ և ազնիվ մարդիկ են,— ըսավ Բարպան՝ ձայնի շեշտը բարձրացնելով։- Բոլորին համար ալ ես անձամբ երաշխավոր կըլլամ։

—Անոնց մեջ չի կա՞ն յունանցիներ։


—Ո՛չ մեկը,— պատասխանեց Բարպան,— ամենքն ալ Թուրքիա ծնած են։


—Դեռ այդ բավական չէ,— ըսավ պաշտոնյան հեգնանքով։— Կան որ դիմած են հելլենական հյուպատոսարանը, քանի դեռ այդ խռովարարներով որջը կար, և հելլեն արձանագրված են։


—Մեր աշխատավորներե՞ն,— հարցուց Բարպան զարմացած։


Ոստիկանը չզիջեց պատասխանել և պահ մը լռութենե հետո հարցուց.


—Դուք այստեղ ունեցա՞ծ եք– Միխայիլ անունով մեկը:


—Այո՛,— ըսավ Բարպան,— հեռացած է մեզմե։


—Ինքը չի հեռացած, դուք ճամփած եք, ի՞նչ էր պատ֊ ճառը։


Բարպան տատամսեց պատասխանելու, հետո գլուխը բարձրացուց և ըսավ.


—Կռվազան տղա էր։


—Անիկա արդեն մեր ձեռքն է,– ըսավ ոստիկանական պաշտոնյան,— և իր արժանի պատիժը կկրե։ Բայց այդ Միխայիլը հարցաքննության ատեն հայտնություններ ըրավ։ Բարպան հետաքրքրվեցավ այդ խոսքերը լսելով, բայց ճիշտ այդ միջոցին պաշտոնյան իր կանանչավուն աչքերը սևեռեց Բարպային։ Անիկա կզակը սեղմեր էր, և անոր վտիտ այտերուն վրա մկանունքը կխաղային ձգվելով, բայց Բարպան տպավորվեցավ, մանավանդ, անոր սևեռուն և անշարժ նայվածքեն, որուն մեջ, կարծես թե, ահարկու սպառնալիք մը կար և որը ատրճանակի փողի մը պես ուղղված էր Բարպային։ Այդ պահուն էր, որ պաշտոնյան՝ սեղմած ատամ-