ները հազիվ բանալով, հարցուց Վասիլի մասին: Բարպային այնպես թվեցավ, որ այդ բոլոր տեսարանը, հարցումները պատրաստված Էին հասնելու համար այդ կետին։
Բարպան չի պատասխանեց և աչքերը համրորեն հեռացնելով
պաշտոնյային սևեռյալ նայվածքեն, դարձավ Զարեհ
Էֆենդիին։ Ճիզվիտը դիակնային դժգունություն մը ստացեր
Էր և պատին Էր կռթներ, կարծես չիյնալու համար։ Աջ քունքին
վրա կապույտ երակը ուռեր և ձգվեր Էր, կարծես թե
պիտի պայթեր։ Անիկա ծուղակը ինկած մուկի աղիողորմ
նայվածով կնայեր Խաչիկին, գլուխը քիչ մը հակած և մորուքը
շեղակի ցցած, որը կշարժեր կզակի դողդղալեն։
Բարպան ժամանակ չունեցավ որևէ ենթադրություն ընելու՝
Զարեհ էֆենդիի անսովոր և անտեղի հուզմունքը բացատրելու
համար, որովհետև ոստիկանական պաշտոնյան,
որ թե՛ դեմքի արտահայտությունը և թե՛ ձայնը փոխեր էր,
ըսավ հեգնական շեշտով.
—Խաչիկ էֆենդի՛, թերևս նույնպես վստահ եք, որ Վասիլը
Թուրքիա ծնած է։
—Վասիլը,— ըսավ Բարպան,— Արշիպեղաքոսի կղզիներեն
է, բայց շատ փոքր հասակեն եկած է Պոլիս և օսմանցի
դարձած է։
֊ Հա՛, հա՛,— բացականչեց պաշտոնյան,— և ինչո՞ւ
արդյոք օսմանցի եղած է։
—Մեզ նման մարդոց համար,— ըսավ Բարպան,— այդ
բաները կարևորություն չունին. մենք աշխատող մարդիկ
ենք, ուր որ ապրինք, ուր որ աշխատինք, այնտեղ ալ մեր
հայրենիքն է։
—Խոսքը ձեր մասին չէ,— ըսավ պաշտոնյան և ոտքի
ելավ։
Անիկա նույնիսկ կժպտեր Բարպային, որ խոժոռեր էր և
մատնվեր էր մտատանջության։ Պաշտոնյան, անցնելով Զարեհ
էֆենդիի առաջքեն, ձեռքը ֆեսին տարավ բարևելու
համար, մինչ Ճիզվիտը ձեռքը գետնին խոնարհելով մեծ
սելամ մը ըրավ. նույն սելամը կրկնեց երկրորդ պաշտոնյային,
որ թուղթերու ծրարը բռնած թևին տակ, հեգնորեն
կնայեր Զարեհ էֆենդիին և Բարպային, ատամնեուն մեջ